Ինչով է վտանգավոր ախտահանող միջոցների չափազանց շատ օգտագործումը
LifestyleԱխտահանող միջոցների չափազանց շատ կամ ոչ ճիշտ օգտագործումը կարող է հանգեցնել դրանց արդյունավետության նվազմանը եւ նպաստել որոշ պաթոգեններում մուտացիաների առաջացմանը: Այս մասին հայտնում է The Conversation- ը՝ հղում կատարելով մի շարք գիտական հետազոտությունների:
Օրինակ՝ ձեռքերը սպիրտային լուծույթներով չափից շատ մշակելը կարող է մանրէների կայունություն առաջացնել հակամիկրոբային միջոցների հանդեպ: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ պայմանական հակասեպտիկները քայքայում են մանրէների ԴՆԹ-ի տարրերը, սակայն խթանում են մուտացիաները եւ դեղամիջոցների հանդեպ իմունիտետի արտադրությունը: Հետեւաբար, գոնե տեսականորեն, պաշտպանության կեղծ մեթոդները կարող են առաջացնել վարակների նոր բռնկումներ եւ մահացության ավելացում:
Մասնագետները նաեւ վատ են վերաբերում ձեռքերի եւ մարմնի այլ մասերի մշակման ինքնաշեն միջոցներին, որոնք պատրաստվում են սպիրտի եւ այլ բաղադրիչների հիման վրա։ Բանն այն է, որ այդպիսի հակասեպտիկների արդյունավետությունը ապացուցված չէ, բացի այդ, դրանք կարող են պատրաստվել ոչ ճիշտ՝ սխալ հարաբերակցությամբ:
Շարունակությունն՝ այստեղ