Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդել կյանքի միջին տեւողության վրա
LifestyleCOVID-19 համավարակը լրջագույն ազդեցություն է ունեցել կյանքի շատ ասպեկտների վրա, այդ թվում՝ մարդկանց կյանքի միջին տեւողության վրա. կորոնավիրուսի հետեւանքով մարդու մահը վրա է հասնում միջինը 10 տարի ավելի վաղ, քան կլիներ բնական պատճառներով: Այս մասին հայտնում են Շոտլանդիայի առողջապահության ազգային ծառայության մասնագետները եւ Գլազգոյի ու Էդինբուրգի համալսարանների փորձագետները:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, նշված մասնագետների համատեղ հետազոտությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսի հետեւանքով տղամարդիկ մահանում են կյանքի սպասվող տեւողությունից միջինը 13 տարի ավելի վաղ, մինչդեռ կանայք՝ 11 տարի ավելի վաղ:
Այս եզրահանգումները հակասում են այն տարածված կարծիքին, որ կորոնավիրուսի հետեւանքով մահանում են ուղեկցող հիվանդություններով մարդիկ: Իրականում համավարակի հետեւանքով մահացածների թվում են ոչ միայն ուղեկցող հիվանդություններով մարդիկ, այլեւ երիտասարդներ ու առողջ քաղաքացիներ:
Շարունակությունն՝ այստեղ