Շատ ավելի բարդ է, քան թվում էր․ գիտնականները գաղտնազերծել են հերպեսի վիրուսի գենոմը
LifestyleԳերմանիայից եւ Մեծ Բրիտանիայից կենսաբանների խումբը գաղտնազերծել է հասարակ հերպեսի վիրուսի գենոմը, եւ, պարզվել է, այն շատ ավելի բարդ է, քան համարվում էր նախկինում։ Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
1-ին տեսակի հասարակ հերպեսի վիրուսը (ՀՀՎ-1), հնարավոր է, մարդկանց մեջ ամենատարածված վիրուսն է՝ տարբեր տվյալներով դրանով վարակված է աշխարհի ամբողջ մեծահասակ բնակչության 60-95%-ը։
Մի անգամ ընկնելով մարդու օրգանիզմ՝ հասարակ հերպեսի վիրուսը մնում է այնտեղ ամբողջ կյանքում։ Այն կարող է երկար ժամանակ որեւէ կերպ իրեն զգացնել չտալ՝ ակտիվանալով միայն հատուկ հանգամանքներում, օրինակ, երբ իմունային համակարգը թուլանում է կամ օրգանիզմը մրսում է, կամ բախվում է լուրջ նյարդային սթրեսի հետ։
Մարդկանց մեծ մասի մոտ այդ վիրուսը, ակտիվանալով, առաջացնում է տհաճ քոր ու ցան շուրթերին կամ քթի տակ։ Սակայն առանձին դեպքերում կարող են նաեւ ավելի լուրջ խնդիրներ լինել, օրինակ՝ ՀՀՎ-1-ը կարող է առաջացնել հերպեսային էնցեֆալիտ, որը հաճախ հանգեցնում է ուղեղի անդառնալի վնասման կամ կյանքի համար վտանգավոր պնեւմոնիայի՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում պացիենտների մոտ։
Շարունակությունն՝ այստեղ