Խոյ։ Օրվա առաջին կեսն անցնում է հանգիստ և իր հետ կարևոր իրադարձություններ չի բերում: Լավ կլինի նվազեցնել գործնական ակտիվությունը և կենտրոնանալ ընթացիկ խնդիրների լուծման վրա: Ցանկալի չէ ապագայի հետ կապված հարցեր քննարկել կամ պայմանավորվել ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին: Երեկոյան դրական միտումների ազդեցությունն ուժեղանում է: Ձեր բախտը կբերի ֆինանսական հարցերում, հնարավոր են հաջող գործարքներ և շահավետ գնումներ: Օրը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Մարդկանցից, ում հետ հանդիպում եք, կարելի է շատ բան սովորել:
Ցուլ։ Օրվա մեծ մասն անցնում է բացասական միտումների ազդեցությամբ, կորուստների և լուրջ սխալներ գործելու վտանգ կա: Ինչքան կարևոր են գործերը, որոնցով պատրաստվում եք զբաղվել, այնքան կարևոր է դրանք երեկոյան կողմ ծրագրելը: Օրվա վերջն ավելի հաջող է դասավորվում, քան սկիզբը: Դուք ղեկավարվում եք բացառապես ձեր հետաքրքրություններով և չեք թաքցնում դա: Շրջապատին դա դուր չի գալիս, և ձեր հասցեին շատ քննադատություններ են հնչում: Ցանկալի չէ մեկնել ուղևորությունների, հատկապես ավագ ազգականների կամ այն մարդկանց հետ, որոնցից կախված է ձեր կարիերայի հետագա զարգացումը: Հարաբերությունները կարող են անհարկի փչանալ: