Գիտնականները անբուժելի քաղցկեղի բուժման նոր միջոց են առաջարկել
LifestyleՀարվարդի գիտահետազոտական ինստիտուտի եւ Ջոն Փոլսոնի անվան ինժեներական ու կիրառական գիտությունների հարվարդյան դպրոցի գիտնականները անբուժելի քաղցկեղի, որը կայուն է իմունային համակարգի հանդեպ, բուժման նոր միջոց են առաջարկել։ Նրանք մշակել են միջոց, որը ստիպում է մակրոֆագի բջիջներին պայքարել ուռուցքի դեմ։ Գիտնականների հոդվածը հրապարակվել է Science Advances ամսագրում։
Աշխատանքի հեղինակները ստեղծել են մասնիկ, որն անվանել են «ուսապարկ»։ Այդ մասնիկը կապվում է մակրոֆագների մակերեւույթի հետ եւ կարգավորում դրանց ֆենոտիպը՝ չարորակ բջիջների դեմ պայքարի վիճակում պահելով։
«Ուսապարկերը» մի քանի օր խուսափում են բջիջներին (ֆագոզիտոզին) կուլ գնալուց եւ անընդմեջ արտադրում են ցիտոկիններ՝ ազդանշանային մոլեկուլներ, որոնք ակտիվացնում են մակրոֆագների հակաուռուցքային ազդեցությունը։
Այս տեխնոլոգիայի օգտագործմամբ բուժումը արդյունավետություն է ցույց տվել նույնիսկ կրծքագեղձի քաղցկեղի հյուսվածքներում, որտեղ իմունիտետը շատ ճնշված է։
Շարունակությունն՝ այստեղ