«Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակը (լուսանկարներ) Սպորտ 22 Նոյեմբեր, 2014 23:03 Կիսվել Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Էյբարի» դարպասը: Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց Խամես Ռոդրիգեսը, 43-րդ րոպեին Ռոնալդուն կրկնապատկեց հյուրերի գոլային առավելությունը, 69-րդ րոպեին Քարիմ Բենզեման հաշիվը դարձրեց 3:0: Հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ Կրիշտիանու Ռոնալդուն դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Կիսվել