Երգչուհի Լիլուն սպասում է երկրորդ երեխային
LifestyleԵրգչուհի Լիլուն սպասում է երկրորդ երեխային։ Այս մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջում։
Ամուսնու՝ Արկադի Վարդանյանի հետ նոր լուսանկարում Լիլուն ընդգծել է իր կարգավիճակն ու մակագրել. «Մենք սպասում ենք»։
Լիլուն ամուսնացել է 2019-ի դեկտեմբերին։ Մինչև ամուսնությունը նա որդի ուներ՝ Ռոբերտը։ Երգչուհին միշտ նշում է, որ ամուսինն ու որդին շատ լավ հարաբերություններ ունեն։