«Քամի էր, ցուրտ, բոլորը տաք հագուստով էին, ես՝ բարակ զգեստով». Զառա Սահակյանը նոր ֆոտոշարք ունի
LifestyleԶառա Սահակյանն իր պորտֆոլիոն համալրել է նոր լուսանկարներով: Համավարակի տարածումից առաջ «Women’s Club»-ի համերգային շրջագայություններով Միացյալ Նահանգներ այցելած դերասանուհին խաղաղ օվկիանոսի ափին իրականացրած ֆոտոշարքը տրամադրել է BRAVO.am-ին:
«Մտահղացման հեղինակն իմ վաղեմի ընկեր, լուսանկարիչ Գոգա Ասատրյանն է: Վաղուց էինք ծրագրում նման ֆոտոշարք անել, բայց ամեն անգամ մի բան խանգարում էր: Այս շրջագայության ժամանակ, ինչքան էլ օրակարգս խիտ էր, չկարողացա մերժել: Մեկնելուցս ժամեր առաջ ենք գնացել օվկիանոսի ափ, արտակարգ պայմաններում ենք աշխատել՝ քամիր էր, ցուրտ, բոլորը տաք հագուստով էին, ես՝ բարակ զգեստով: Չէի պատկերացնում, որ այսպիսի արդյունք կստանանք»,- պատմել է Զառան:
