Ինչի համար են ջինսերին ամրացված երկաթյա այս գամերը
LifestyleԱրդյո՞ք բոլոր ջինս կրողները գիտեն` ինչ է իրենից ներկայացնում ջինսի ետևի մասում ամրացված երկաթյա կտորը: Թվում է` դրանք անիմաստ ատրիբուտներ են: Այդ դեպքում ինչու են ստեղծվել:
Ջինսերի պատմության սկիզբը հիշատակվում է դեռևս 140 տարի առաջ` 1872 թվականին: Այդ ժամանակ կովբոյներին, հանքագործներին և պարզապես շարքային քաղաքացիներին անհրաժեշտ էին պրակտիկ զգեստներ, որոնք կարող էին կրել ցանկացած պահի և որոնք երկար կօգտագործվեն: Եվ ահա, մի անգամ, երբ ամերիկացի գյուտարար Ջեկոբ Դևիսը նորոգում էր իր հագուստը, նրա գլխում մի միտք հղացավ` օգտագործել ժամանակից գամեր և շուտ պատռվող հատվածները դրանցով ամրացնել:

Դևիսը որոշում է իր գյուտի կրկնօրինակը ստանալ, սակայն հայտ ներկայացնելու համար նրան գումար էր անհրաժեշտ: Այդ ժամանակ նա դիմում է ձեռնարկատեր Լևի Ստրաուսսին: Հենց այն նույն Լևիին, ով արդեն իսկ նախաձեռնել էր մեծ ժողովրդականություն վայելող կոպիտ տաբատների` ջինսերի կարի գործընթացը:
Շարունակությունն՝ այստեղ