«Անորոշությունից վախենում եմ». Լիլի Էլբակյանի կարանտինային 34-ամյակը
LifestyleԼիլի Էլբակյանը երեկ` մայիսի 11-ին, նշել է ծննդյան 34-ամյակը: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին ասել է, որ մեծանալուց սկսել է վախենալ.«Զգում եմ` տարիների հետ ինչ-որ բաներ կորցնում եմ: Բայց կա նաեւ դրական կողմը. ինչքան մեծանում ես, այնքան ավելի իմաստուն ես դառնում: Աշխատում եմ հոգուս խորքում միշտ պահել մանուկ Լիլիին»:
Ծննդյան օրը սկսել է քննությամբ.«Համաճարակի պատճառով նախօրոք զանգեցի ընկերներս եւ խնդրեցի գիշերը չգալ: Առավոտյան երեխաներս թղթերից բացիկներ էին պատրաստել, նվիրեցին, երգեցին, շնորհավորեցին: Հետո սկսվեցին անթիվ զանգերը: Քանի որ Մանկավարժական համալսարանում դասավանդում եմ, հենց երեկ պետական քննություն կար. 4-5 ժամ զբաղված էի դրանով: Ուսանողներիս նվերն այն էր, որ շատ լավ հանձնեցին քննությունը»:
Շարունակությունն՝ այստեղ
