Հայտնի բլոգերն իր ծննդյան օրը մահացել է վթարի արդյունքում
LifestyleԱմերիկացի հայտնի բլոգեր Քորի Լա Բերին իր ծննդյան 25-րդ տարեդարձին մահացել է ավտովթարի հետեւանքով։ Այս մասին հայտնում է TMZ-ն։
Լա Բերին գտնվել է «McLaren» սպորտային մեքենայի ուղեւորի նստատեղին, որը վարել է «Դաջվածքների վարպետ» շոուի աստղ Դենիել Սիլվան։ Վարորդը կորցրել է ղեկավարումն ու բախվել նշանին ու ծառին։ Ամենածանր հարվածն այն հատվածում է եղել, ուր նստած է եղել բլոգերը։

Ավելի ուշ հայտնի է դարձել վթարի մեղավորի ձերբակալության մասին։ Ըստ որոշ տվյալների՝ նա ղեկին է եղել ալկոհոլային հարբածության վիճակում։ Մեքենան ճանապարհով ընթացել է բարձր արագությամբ։
Շարունակությունն՝ այստեղ