Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ինչ էլ ուզում է, որպես փաստ վաճառում է արտաքին լսարանին․ Աբրահամյան Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ» Կլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ» «Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»


Վա­ղը կա­րող է ուշ լի­նել, որով­հե­տև վա­ղը կա­րող է ուղ­ղա­կի չլի­նել. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Հեռախոսակապի հետ կապված խնդիրներ կան: Եկել եմ ծառայություններ մատուցող ընկերության գրասենյակ, վերցրել իմ սպասման կտրոնը: Ինչպես բոլորը, այնպես էլ ես սպասում եմ, որ էկրանին հայտնվի կտրոնիս վրա գրված թիվը և մոտենամ աշխատակցին՝ հարցերիս պատասխան ստանալու համար: 

Սպասում ենք: Մեկ էլ քամու ուժգնությամբ գրասենյակ է ներխուժում միջին տարիքի կին, շրջանցում բոլորիս, մոտենում սպասարկող աշխատակիցներից մեկին ու սկսում արագարագ ներկայացնել իր հարցերը: Ո՛չ քաղաքացիների սաստող հայացքները, ո՛չ օպերատորի արձագանքը, որ սպասողներ կան և պետք է կտրոն վերցնել, որևէ նշանակություն չունեցան տիկնոջ համար:

Այո՛, այսպիսին ենք մենք: Մեզ ո՛չ վարակվելու, ո՛չ համաշխարհային մեծ ջրհեղեղի վտանգը, ո՛չ էլ որևէ այլ բան չի փոխի: Այդպիսին ենք մենք, դա մեր բնույթն է: 

Աշխարհը պետք է քանդվի ու նորից կառուցվի, որպեսզի սովորենք տարրական կանոններ, օրինակ՝ ինչպես հերթ կանգնել խանութում, հարգել մեկս մյուսի անձնական տարածքի իրավունքը, բարձրաձայն չխոսել, «մունաթ» չգալ: Քանի-քանի անգամ եք բարկացել, երբ զգացել եք ինչ-որ անծանոթի շնչառությունը ձեր մեջքի հետևում, քանի-քանի անգամ եք կռվել, վիճել, երբեմն էլ լռել, քանի որ հասկացել եք՝ անօգուտ է, ոչինչ չեք փոխի:

Մենք, ես, մենք, ես, մենք… որքան ենք օրվա մեջ արտաբերում այս բառերը՝ չենք էլ հասկանում, որ երբ մեր անձը դնում ենք ամենաբարձր տեղում, մեզ ամենալավն ենք համարում, նշանակում է՝ վերջ, այլևս աճելու տեղ ու հնարավորություն չունենք, ամեն ինչ վերջացած է մեզ համար: Շատ դեպքերում բացառապես պահանջում ենք՝ առանց խոսելու այն մասին, թե ի՞նչ կարող ենք տալ ինքներս, ո՞րն է պատասխանատվության մեր չափաբաժինը մեր երկրի ու ընտանիքի, ընկերների ու բարեկամների առջև:

Հաճախ եմ մտածում՝ ինչո՞ւ այդպես էլ չենք կարողանում սովորել և հաճախ կիրառել երեք կախարդական բառը, ոչ միայն արտաբերել, այլ նաև հասկանալ դրանք խորությամբ: Երեք կախարդական բառ, որ կարող են փոխել ոչ միայն մեր օրվա, այլ նաև կյանքի ընթացքը՝ «խնդրեմ, ներողություն, շնորհակալություն»:

 Այդպես էլ չսովորեցինք շնորհակալ լինել, երբ խանութում, բժշկական կենտրոնում, պետական հիմնարկում, կրթական հաստատությունում կամ էլ այլ տեղ մեզ որևէ ծառայություն են մատուցում: Այո՛, նրանք իրենց գործն են անում, բայց ինչպես են սկսում փայլել մարդու աչքերը, և դեմքին ժպիտ է հայտնվում, երբ այդ մեկ հատիկ բառն է լսում՝ շնորհակալություն: Դրա կախարդանքն անսպառ է, մինչդեռ այնպես ենք շփվում մարդկանց հետ, կարծես թե նրանք մեզ պարտք են:

 Այո՛, խանութի վաճառողն իր աշխատանքն է կատարում, դրա համար վարձատրվում է, նա չի սպասում դափնիների, բայց մեկ շնորհակալությունը նրա հոգնածությունը վերացնում է, մեկ ժպիտը նրան ուժ է տալիս առավոտյան ժամը ութին նորից աշխատանքի գնալ: 

Եղել է դեպք, որ զանգահարել եմ կազմակերպություններից մեկի թեժ գիծ և իմ դժգոհությունն արտահայտել, իսկ վերջում էլ ես եմ ներողություն խնդրել, քանի որ հասկացել եմ՝ ակամայից բարձր ու զայրացած տոնով եմ խոսել երիտասարդ աղջկա հետ, որն ընդամենը պատասխանում է քաղաքացիների զանգերին, ինքն ի՞նչ մեղավոր է, որ ինչ-որ մեկը չգիտի, թե ինչպես պետք է մարդկանց սպասարկել:

Բայց, այո՛, այդպես էլ չենք սովորում ներողություն խնդրել, որովհետև համարում ենք, որ միշտ ճիշտ ենք: Չենք կարող սխալվել, որովհետև՝ գիտեք՝ մենք քանի տարվա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, գիտեք՝ ինչե՜ր ենք արել, ուր էին մնացած ազգերը՝ մինչ մենք աշխարհն էինք նվաճում, մինչ Մախաչկալան ու Վլադիկավկազը ոտքի տակ էինք տալիս, այ, եթե մի քիչ էլ բախտ ունենայինք… 

Շարունակում ենք ապրել պատմական հիշողությամբ, որը ժառանգել ենք մեր նախնիներից: Հիշողությունը լավ բան է, պատմությունը չմոռանալը՝ նույնպես, բայց գուցե հենց դա է մեզ խանգարում «քարը թափել փեշներիցս», դուրս գալ ամենալավը լինելու «լծի տակից» ու առաջ ընթանալ: 

Մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկրում պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ ինչքան լավ պիտի ապրեին: Կասեք՝ ծով չունենք, տասնյակ երկրներ ծով չունեն, մեկը պատճառ կբերի կլիման, մյուսը՝ լեռները, չորրորդը՝ ժողովուրդը, հինգերորդը՝ բախտը և այսպես շարունակ: Այդպես էլ չենք իմանա՝ ո՞րն է մեր վատ ապրելու իրական պատճառը:

Իսկ գուցե այն, որ մեր քթից այն կողմ ոչինչ չենք տեսնում, մեր սխալ ճիշտն առաջ ենք տանում՝ կարևորագույն հարցեր անտեսելով: Այդպիսին ենք որպես քաղաքացի, այդպիսին ենք որպես քաղաքական գործիչ, գիտնական ու արվեստագետ, ուսուցիչ ու լրագրող, շինարար ու բանվոր: Բոլորը չէ, բայց շատերը: 

Բարձրացել ենք պատվանդանի վրա, այնտեղից փրկչի ու ամենագետի հայացքով նայում ենք աշխարհին: Միայն նայում ենք, պարբերաբար նկատում, թե հարևանի հարսն ինչ լավն է, էլ չենք ասում՝ ախր հարևանս եսիմ ինչ կարողություններ չուներ, ինձանից ավելի խելացի չէր, ո՞նց եղավ, որ ինքը հաջողեց, իսկ ես՝ ոչ: 

Ուղղակի նա շատ դեպքերում գնաց ինքնակատարելագործման, սովորելու, սեփական սխալներից հետևություններ անելու ճանապարհով, իսկ մենք՝ ոչ: 

Երբևէ մեզ հարց տալի՞ս ենք՝ եթե ամենագետ ենք, ինչո՞ւ մեր երկրում ու մեր կյանքում սայլը տեղից չի շարժվում: Ինչո՞ւ չենք կարողանում ճիշտ ու համակարգված որոշումներ կայացնել, ինչո՞ւ, ի վերջո, չենք կարողանում քաղաքացի դառնալ: 

Թող որ ամեն տարի մեծ շուքով նշենք քաղաքացու օրը, հետո ի՞նչ: Տոն նշելով քաղաքացի չեն դառնում: Մեր` լավ մարդ դառնալու օրինակը մեր ընտանիքն է, մասնավորապես՝ ծնողները, իսկ քաղաքացի դառնալու լավագույն օրինակը՝ պետության բարձրաստիճան պաշտոնյաները: Իսկ այսօր ու սրանից առաջ քանի՞ քաղաքական գործիչ է մեզ համար հայրենասեր մարդու և քաղաքական ու պետական այրի օրինակ եղել:

Քանի շուտ է, պետք է գնալ սեփական սխալներն ընդունելու, հետևություններ անելու, քննադատություն լսելու, սեփական ամբիցիաներն առաջ չտանելու ճանապարհով: Վաղը կարող է ուշ լինել, որովհետև վաղը կարող է ուղղակի չլինել

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը.Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԴանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Քիշնեւի «Ռուսական տունը» դադարեցնում է իր գործունեությունը «Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Սլովակիայում մեկնարկել է վարչապետին նպաստներից զրկելու վերաբերյալ հանրաքվեն 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՀայկական «հետք». ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել առաջին բանկոմատները. «Փաստ»Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 հուլիսի). Սկսել է գործել աշխարհի առաջին երկաթուղին, երկու անգամ կրկնվել է հուլիսի 4-ը. «Փաստ»ԱԱ-2026․ 1/8 եզրափակչի բոլոր զույգերը, ժամանակացույց Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՓաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ինչ էլ ուզում է, որպես փաստ վաճառում է արտաքին լսարանին․ Աբրահամյան Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»Պետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՍպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»Մեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԿլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ