Երևան, 04.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»


Վիրուսը արհեստական է, թե բնության «նվերն է», այս փուլում դա որևէ կապ չունի. բժիշկ

Բլոգ

Բժիշկ Արթուր Ավետիսյանը «Առողջ Կրծքագեղձ» ֆեյսբուքյան էջում գրում է.

 

«Հարգելի՛ ընթերցող,

Տարիներ շարունակ իմ այս մասնագիտական էջում և կայքում կատարել եմ գրառումներ և տեղադրել հոդվածներ կրծքագեղձի առողջության և հիվանդությունների մասին, տվել բազմաթիվ խորհուրդներ, արժանացել ձեր վստահությանը, ինչի շնորհիվ էջիս հետևորդների թիվը հատել է 25000-ի շեմը: Այսօր կրծքագեղձից չեմ խոսելու, բայց, օգտվելով էջ ունենալու հնարավորությունից և հուսով եմ նաև ձեր վստահությունից, ուզում եմ ձեզ հետ կիսվել բոլորիս հայտնի համավարակի (կորոնավիրուսի - COVID19-ի) վերաբերյալ իմ մտքերով և հորդորներով: Մի երիտասարդ կնոջ հետ վիրուսի թեմայով երեկ ունեցած զրույցս ստիպեց ինձ գրառում անել այստեղ։ Զրուցակիցս հանգիստ և քմծիծաղով ասում էր, որ չի հավատում վիրուսի գոյությանը, և եթե անգամ այն կա, ապա սովորական գրիպ է, պարզապես դիտմամբ բարդացնում են: Կարծում եմ` դուք արդեն գիտեք իմ կարծիքը այս ամենի մասին, կամ, առնվազն ենթադրում եք բժշկի վերաբերմունքը իրավիճակի նկատմամբ: Ես նրան փորձեցի բացատրել, որ անկախ նրանից նա հավատում է վիրուսի գոյությանը թե չէ, վախենում է, թե ոչ, միևնույն է, վարակն իր սև գործը անում է: Լավ է, որ այս կինը խիզախ է, բայց պատերազմում խիզախությունից բացի, նաև խելքով է պետք կռվել: Սա պատերազմ է, հարազատնե՛րս: Միևնույն է, մարդը հաղթելու է այս պատերազմում, բայց խելացիորեն պայքարելու դեպքում կորուստները քիչ կլինեն: Եկեք ֆիքսենք մի քանի առանցքային կարևոր բան.
Վիրուսը արհեստական է, թե բնության «նվերն է», այս փուլում դա որևէ կապ չունի: Չի բացառվում, որ երբևէ դա հստակ չենք էլ իմանա: Այսօր այն կա և առայժմ հաղթում է։ Անգամ չեմ էլ ուզում երկար խոսել վիրուսի լինել - չլինելու, դավադրական այլ տեսակետների մասին և այլն: Ինձ համար փաստը երկկողմանի թոքաբորբով ահռելի քանակով պացիենտներն են (որոնք դեռ 10 օր առաջ հանգիստ ապրում էին), ոչ թե youtube-ում տեղադրված անանուն ձայնով դավադրություն պատմող անհասցե տեսանյութերը: Կեղծ լուրերին հավատալը մի քանի պատճառ ունի։
Դրանցից մեկը ենթագիտակցական ինքնապաշտպանություն է, երբ մարդուն թվում է, թե ամեն բան հասկացել է և, քանի որ ինֆորմացված է, ուրեմն պաշտպանված է: Մյուս պատճառն էլ կրթական ցածր մակարդակն է, կամ եթե կրթությունը բավարարում է, ուրեմն ոլորտն է խիստ տարբեր: Իսկ մտածված կեղծ լուրեր տարածողներին, կարծում եմ, բնութագրելու անհրաժեշտություն չկա:
Շատերն ասում են` «ես որևէ ծանոթ չունեմ, որ հիվանդ է, այդ պատճառով էլ չեմ հավատում»: Իսկ ես, օրինակ, հատուկ սահմանած ժամ ունեմ, որ զանգում եմ կորոնավիրուսով վարակված իմ մտերիմ և ծանոթ մարդկանց` հետաքրքրվելու նրանց որպիսությամբ: Հասկացեք վերջապես, մի քանի հազար հիվանդ մի քանի միլիոնի մեջ հնարավոր է և չնկատեք, բայց այսպես շարունակելու դեպքում ամեն բան կփոխվի դեռ…Համավարակի ավարտին հնարավոր է բոլորս ունենանք առնվազն մեկ ծանոթ, որ մահացած լինի վիրուսից: Եվ կապ չունի, թե նա ուներ ուղեկցող հիվանդություն, թե ոչ. փաստն այն է, որ նա մինչ համավարակը հանգիստ ապրում էր իր ուղեկցող հիվանդության հետ:
Եթե բոլորին ամեն ինչում մեղադրող մարդկանց հարցնես` գիտե՞ն արդյոք, թե ինչ է պետք անել ստեղծված իրավիճակում, հավանաբար պատասխան չես լսի… Մեղադրելը հեշտ է, փորձեք գործ անել… Չկա աշխարհում մի պետություն, որ վստահ լինի, որ ճիշտ է անում, կամ ճիշտ է արել այս վիրուսի դեմ պայքարում: Բոլորը շվարած մեկը մյուսին են նայել` փորձելով սովորել մյուսների սխալների վրա: Դեռ մեծ հարց է` ինչ ընթացք կունենա համավարակը առաջիկայում այն երկրներում, որտեղ կարծես որոշ հաջողության են հասել: Պարզ է մի բան. համենայն դեպս այս փուլում միակ հասկանալի ելքը հասարակության իմունիտետի ձևավորումն է: Կարճ ժամանակում արդյունավետ դեղամիջոցի կամ պատվաստանյութի ստեղծումը քիչ հավանական է, ուստի մնում է հիվանդանալ և լավանալ: Հասկանալի է, որ ոչ բոլորի մոտ այն կհաջողվի, բայց բժիշկների օգնությամբ ծանր հիվանդների մեծ մասը կարող է բուժվել:
Պացիենտների միայն 5-10%-ը կարիք ունի բժշկի ինտենսիվ հսկողության: Իսկ եթե վարակվածները հազարներով են, իսկ եթե հարյուր հազարներ լինեն… 5-10%-ը արդեն քիչ չի թվա: Նման չէ՞ պատերազմի...
Իսկ եթե վիրուսին չհավատացողի, կամ ծննդյան տարեդարձը հարյուր հոգով նշողի, համբուրվելով բարևողի, ֆեյսբուքում «հերիքա սուտ թվեր» գրողի, փակ տարածքում դիմակ կրելու համար վիճողի, «ինձ բան չի կպնի» ասողի ծնողին կամ հարազատին բժշկի օգնության կարիք լինի, բայց հիվանդանոցում այլևս տեղ չլինի, ու՞մ են նրանք մեղադրելու։ Եվ պարտադիր չէ միայն վիրուսից բուժվելու համար...հետո տեղ չի լինի նաև ուռուցքից, ինֆարկտից և, վերջապես, երեխաներին անգամ այլ հիվանդություններից բուժելու համար: Արդեն հասկանալի է, որ աշխարհը անվերջ չի կարող փակվել, հետո սովի հետևանքները ավելի աղետալի կլինեն: Սակայն պետք է ընդունել իրականությունը: Մեզ բաժին է հասել այն, ինչ ունենք: Մի՛ արեք այնպես, որ ձեզ տանը նստեցնելու համար անգամ ոստիկան պետք չգա (ինքներդ դուրս չեք գա):
Ամբողջ աշխարհը վազում է ականապատված դաշտի վրայով: Դեռ լավ է, որ կորոնավիրուսը «բարեխիղճ» է գտնվել և «մահացու ականները» միայն 5%_ի չափով է «դաշտում» տեղադրել: Խնդրանքս և հորդորս այն է, որ «ոտքերի տակ նայեք», այսինքն, եթե ասում են փակ տարածքում դիմակ կրեք, ուրեմն կրեք, այս տարի ծնունդ մի՛ նշեք, որ հաջորդ տարի նշելիս ձեր տատիկը կամ ծնողը նույնպես մասնակցի այդ ծննդին, խանութում հայկական կլոր հերթեր մի՛ ստեղծեք, ստահոդ նյութեր մի տարածեք: Արևելյան Ասիայի շատ երկրներում, եթե փորձեն անգամ բաց տարածքում առանց դիմակ հայտնվել, հասարակության կողմից անգամ հնարավոր է կոշտ վերաբերմունքի արժանանան: Այսպես թե այնպես, մի օր ընդունելու եք «խաղի» նոր կանոնները, կարևորն այն է , որ դուք ինքնուրույն այն ընդունենք, և ոչ թե կորոնավիրուս կոչված թշնամին ձեզ դաժանորեն ստիպի դա անել: Շատ եմ ուզում, որ ամեն բան այլ սցենարով գնա, և իմ այս ճառը ավելորդ լինի. ասենք բնությունը խղճա մեզ և վիրուսի ուժը թուլանա, կամ հրաշքով շատ արդյունավետ դեղ կամ պատվաստանյութ գտնեն, բայց այս պահին ձեր զենքը ձեր խելամտությունը կլինի: Ես նաև գիտակցում եմ, որ իմ խոսքերը այսպես ասած քչերին «կհասնի», բայց եթե անգամ այդ քչերը փորձեն ավելի սթափ նայել իրավիճակին, փոխեն իրենց վարքագիծը, և գոնե մեկ հիվանդասենյակ դրա հետևանքով դատարկ մնա և կարիքավորի հասնի, ուրեմն զուր գրած չեմ լինի…
Ձեր բժիշկ Արթուր Ավետիսյան
Հ. Գ. Հոդվածներիս վերջում միշտ գրում եմ՝ Առո՛ղջ եղեք, այս անգամ հավելում եմ`
ԽԵԼՔԻ՛ ԵԿԵՔ»:

Տիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքԵրբ ԱՄՆ-ի հեգեմոնիան կասկածի տակ է, Հայաստանը հայտնվում է ամենավտանգավոր դիրքում. Մհեր Ավետիսյան ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ«Ուժեղ Հայաստանի» թիմի ամենահիշարժան պահերը մեկ տարվա ընթացքումԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա ՅոլյանՓաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել Պուտինին