Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»


Մասնագետների կարիք կա, իսկ մասնագետներն սպասում են իրենց «աստղային ժամին». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Բազմիցս Հայաստանի առողջապահության նախարարը, նաև առողջապահության և աշխատանքի պետական տեսչության ղեկավարը (մասնագիտությամբ շինարար), ինչքան հասկանալի է ասածից, նշել են, որ իրենց հնարավորությունները, կադրային ներուժը չեն ներում լրիվ ծավալով կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարելու համար: Անգամ որոշ ընդդիմադիրներ առաջարկում են օգնություն խնդրել կոնկրետ Վրաստանից և այլ եվրոպական երկրներից, հրավիրել ռեանիմատոլոգներ, վարակաբաններ, նույնիսկ համաճարակաբաններ և այլն: 

Դա շատ լավ է, օգնությունը ոչ մեկին չի խանգարի: Բայց հարց է ծագում՝ արդյո՞ք հանրապետության ամբողջ մասնագիտական ներուժն է ուղղված համաճարակի դեմ պայքարին: Հարցը հռետորական է, բայց, օրինակ՝«Փաստի» հավաստի տեղեկություններով, հանրապետության մարզային համաճարակաբանների մոտ մեկ երրորդը (և ոչ միայն մարզային) …այս պահին մատնված է անգործության: 

Բանն այն է, որ դեռ 2017 թվականին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական տեսչական մարմինը լուծարվել է, և ստեղծվել է առողջապահության և աշխատանքի պետական տեսչություն, որի արդյունքում բոլորն ազատվել են աշխատանքից, ապա որոշները ժամանակավոր ընդունվել աշխատանքի, մինչև համապատասխան քաղծառայության մրցույթների իրականացումը. ի վերջո, կրճատվել է անձնակազմի մոտ 40 տոկոսը, չնայած որոշ աշխատատեղեր նշված հիմնարկում ներկայումս էլ առկա են: 

Հետագայում սկսված «թավշյա հեղափոխության» և առաջացած քաոսի պայմաններում ամեն ինչ մնացել է նույն կերպ, չնայած, ըստ առկա բոլոր օրենքների, վաղուց պետք է մրցույթներ հայտարարված լինեին թափուր պաշտոնների համար, որով իսկ խախտվել է որոշակի մարդկանց աշխատելու սահմանադրական իրավունքը: 

Բայց ստաժավոր և հանրապետությունում ոչ վերջին համաճարակաբաններ հանդիսացող բժիշկները դեռ սպասում են մրցույթների հայտարարման: Մասնավորաբար ամբողջ Տավուշի մարզում առողջապահության և աշխատանքի պետական տեսչությունում չնայած առկա հինգ հաստիքին, աշխատող չկա, իսկ մարզում առկա նախկին առողջապահական տեսչական մարմնի հինգ բժիշկներ՝ համաճարակաբաններ և հիգիենիստներ (ճշմարտության համար նշենք, որ երկուսը արդեն թոշակառու, բայց պատրաստ աշխատելու) սպասում են իրենց «աստղային ժամին»՝ մրցույթների հայտարարմանը: 

Թվում էր, թե համաճարակը կստիպի դիմել մասնագետների օգնությանը, բայց, ավա՜ղ… փոխվարչապետին կից տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակը դեռ մրցույթային թեստեր է կազմում՝ արդեն երկու տարի, և «չկա մեկը, որ գնահատի նրանց այդ տիտանական աշխատանքը»: 

Որպես արդյունք՝ այդ մասնագետները, արդեն երրորդ տարին մնալով անգործ, ստիպված այլ աշխատանք են իրականացնում, կամ էլ ուղղակի հեռանում են հայրենիքից, քանի որ այնպիսի եզակի մասնագիտություն, ինչպիսին համաճարակաբանն է, մինչև կորոնավիրուսային համաճարակի սկիզբն էլ պահանջված և բարձր վարձատրվող է եղել, օրինակ՝ Ռուսաստանում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո