«Սիրուն Սոնայի» վերջին նկարահանումը, հետաքրքիր զարգացումները եւ պահված խոստումը
Lifestyle«Սիրուն Սոնա» հեռուստասերիալի նկարահանումներն ավարտվել են: BRAVO.am-ը ներկա է եղել վերջին նկարահանմանն ու լուսանկարել հետաքրքիր դրվագները: Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը մեզ հետ զրույցում խոստովանել է, որ ամենալարված աշխատանքային ընթացքով սերիալն էր, որ երբեւէ նկարահանել են:
«Լարվածությունը ոչ միայն սյուժեի առումով էր, այլեւ՝ աշխատանքի իրականացման. խնդիրներ են եղել պանդեմիայի օրերին նկարահանումներ կազմակերպելիս»,-նշել է պրոդյուսերը:
Նրա խոսքով՝ ամեն րոպե հետեւել են հակահամաճարակային բոլոր կանոններին. «Բնականաբար, կար վախ, որ դերասաններից կամ նկարահանող խմբից ոչ մեկը հանկարծ չհանդիսանա վարակակիր կամ հիվանդանա, դրա համար խստագույնս պահվել են բոլոր կանոնները, եւ փառք Աստծո, մեր խմբում դեպքեր չեն գրանցվել»:
126 մասանոց «Սիրուն Սոնայի» վերջին երկու սերիան եթերում կլինեն հունիսի 26-ին: Թե ինչ զարգացումներ են սպասվում, Ելենա Արշակյանը չի ցանկացել նախապես բացահայտել, սակայն նշել է, որ ուշագրավ սերիաներ են լինելու:

