Գիտնականները երիկամներում քարերի առաջացման ռիսկը հայտնաբերելու համար արագ թեսթ են ստեղծել
Lifestyleենսիլվանիա Նահանգի եւ Սթենֆորդի համալսարանի գիտնականները մշակել են SLIPS-LAB էքսպրես-թեսթ, որն ընդամենը 30 րոպեում հայտնաբերում է երիկամներում քարերի առաջացման ռիսկը։ Իրենց աշխատանքի արդյունքները գիտնականները հրապարակել են Science Advances ամսագրում։
Երիկամներում քարերն իրենցից ներկայացնում են հանքանյութերի եւ աղերի կուտակումներ, որոնք կարող են սուր ցավ եւ միզարտադրող համակարգի խցանում առաջացնել։ Ամբողջ աշխարհում դա շատ տարածված խնդիր է, սակայն այսօրվա դրությամբ մեզի անալիզը նյութերի հայտնաբերման համար, որոնք նպաստում են քարերի առաջացմանը երիկամներում, բարդ եւ աշխատատար է, որի պատճառով այն ոչ բավարար է օգտագործվում կլինիկական պրակտիկայում։ Պացիենտներին անհրաժեշտ է 24 ժամվա ընթացքում հավաքել որոշակի քանակի մեզ եւ ուղարկել լաբորատորիա, որտեղ թանկարժեք սարքվորումներով անցկացվում է անալիզ, որի արդյունքները մեկ շաբաթից ոչ շուտ են պատրաստ լինում։
Իսկ նոր թեսթը այդ նյութերն ընդամենը 30 րոպեում է գտնում։