Ասպիրինն արդյոք կարո՞ղ է օգնել դեպրեսիայի կանխարգելմանը
LifestyleԱսպիրինն արդյունավետ չէ դեպրեսիայի կանխարգելման գործում. ասպիրինի 100 միլիգրամի ամենօրյա ընդունումը չի նվազեցրել տարեցների մոտ դեպրեսիայի զարգացման հավանականությունը: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են JAMA Psychiatry-ում:
Գիտնականներից շատերի կարծիքով՝ դեպրեսիան կարող է ունենալ «բորբոքային» պատճառներ, հայտնում է medportal.ru-ն: Համապատասխանաբար՝ հակաբորբոքային դեղամիջոցները դիտարկվում են որպես այս հիվանդության կանխարգելման եւ բուժման պոտենցիալ միջոց:
Նոր հետազոտությունը, սակայն, ցույց է տվել, որ տարեցների շրջանում փոքր դեղաչափով ասպիրինի կանոնավոր ընդունումը դեպրեսիան չի կանխում: Սա, այդուհանդերձ, չի նշանակում, որ պետք է հրաժարվել դեպրեսիայի զարգացման «բորբոքային» տեսությունից:
Նոր հետազոտությունն ավելի խոշոր՝ ASPREE trial հետազոտության մասն է, որոնք մշակվել էին տարբեր հիվանդությունների կանխարգելման մեջ ասպիրինի արդյունավետությունը ստուգելու համար:
Ավելին