Երևան, 05.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արարատի մարզի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում Կոչ են անում դադարեցնել պետության միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու գործերին. «Փաստ» Այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստ անել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների քվեն այն գողանալ ցանկացողներից. Ավետիք Չալաբյան Փաշինյանի կուսակցությունը ընտրություններից առաջ կֆինանսավորվի կրիպտոարժույթի և այլ ստվերային սխեմաների միջոցով. «Փաստ» «Աստված և իմ երեխաներն են ինձ ուժ տվողը». կամավոր Վարդան Մադաթյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք-2. «Փաստ» Որոշ օրենքներում կկատարվեն փոփոխություններ. ի՞նչ առնչություն կա Միջազգային քրեական դատարանի հետ. «Փաստ» Արդյո՞ք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր. «Փաստ» «Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ»


Արմեն Սարգսյանը տեսակապով մասնակցել է հեղինակավոր CogX 2020 համաժողովին

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով որպես բանախոս մասնակցել է հեղինակավոր CogX 2020 «Համաշխարհային առաջնորդության գագաթաժողով և արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների փառատոն» համաժողովին, որն այս տարի անցկացվում է վիրտուալ տիրույթում: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Համաժողովը կազմակերպվել է CognitionX ընկերության կողմից՝ Microsoft, UI Path, Elutions, QuantumBlack և IBM ընկերությունների հետ համագործակցությամբ:

Հայաստանի նախագահի ելույթին հետևել են ավելի քան 50 հազար ունկնդիրներ: Միջազգային հեղինակավոր այս հարթակը միավորում է համաշխարհային առաջնորդների, խոշորագույն ընկերությունների ղեկավարների, գիտնականների, տեխնոլոգիաների, արհեստական բանականության, արվեստի և այլ ոլորտների հայտնի ներկայացուցիչների: CogX 2020-ի բանախոսների թվում են նաև ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Սամանտա Փաուերը և այլք: Աշխարհի տարբեր երկրներից շուրջ 600 բանախոսներն ու ավելի քան 30 հազար մասնակիցները ներկայացնում և քննարկում են Covid-19 համավարակին ու առողջապահական ոլորտին, կիբերանվտանգությանը, արհեստական բանականությանը, տնտեսությանն ու աշխատաշուկայի ապագային վերաբերող խնդիրները՝ փորձելով պատասխանել միջոցառման հիմնական՝ «Ինչպե՞ս ճիշտ ապրել հետագա 10 տարիներին» հարցին:

Հանրապետության նախագահը նույնպես խոսել է համավարակի առաջացման պատճառների, աշխարհի զարգացման միտումների, կրթության դերի, փոքր երկրների հնարավորությունների և այն քայլերի մասին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել հետագայում՝ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար:

Անդրադառնալով համավարակին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այն վերջինը չի լինի, ուստի պետք է սովորել դիմակայել դրանց և առավել պատրաստ լինել: «Վիրուսները մեզ հետ են եղել հազարավոր տարիներ, և մենք դրանց հետ ապրել ենք, պայքարել դրանց դեմ։ Շատ վիրուսներից բուժվելու միջոցները նույնիսկ այսօր չունենք, և պետք է սովորենք ապրել դրանց հետ։ Սակայն կորոնավիրուսի դեմ պայքարելու հիմնական ձևը, ինչպես հարյուր տարի առաջ էր, սոցիալական հեռավորություն պահպանելն է։ 21-րդ դարում հնարավոր չէր խուսափել այս ամենից։ Մենք ապրում են շատ արագ աշխարհում, որում մեր կյանքը կիսով չափ վիրտուալ է, կիսով չափ՝ իրական: Մենք կենտրոնացած ենք մեծ քաղաքներում, մեծ առևտրի կենտրոններում, ճանապարհորդում ենք մեծ ինքնաթիռներով, հասցրել ենք վնասել բնությանը։ Ես չեմ կարծում, որ աշխարհը փոխվել է կորոնավիրուսի պատճառով։ Աշխարհը փոխվում էր վերջին մի քանի տասնամյակներում։ Մենք դա չէինք նկատում։ Չէինք նկատում, որ սա բոլորովին ուրիշ աշխարհ է, և կորոնավիրուսը պարզապես արագացրեց այդ գործընթացը,-նշել է նախագահն՝ ավելացնելով, որ Հայաստանը նույնպես եզակի չէ։ -Լուծումները գրեթե նույնն են, ինչ մյուս երկրներում»։

Նշելով, որ կորոնավիրուսը փոփոխությունների պատճառը չէ, այն փոփոխվող աշխարհի հետևանք ու արդյունք է՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ նոր աշխարհում շատ ռիսկեր անկանխատեսելի են և շատ ավելի արագ են տարածվում։ «Դրանց դեմ պայքարելու ձևերը դասական չեն, որոնք մենք կիրառում էինք 50 կամ նույնիսկ 30 տարի առաջ։ Մենք պետք է վերանայենք, թե ինչպես ենք պայքարում համավարակների դեմ այս նոր աշխարհում,-ասել է նախագահը: -Մենք ապրում ենք աշխարհում, որը միավորված է։ Գաղափարները, հաշվարկները, սկզբունքները, փիլիսոփայությունը, որոնք մենք կիրառում ենք բնության մեջ, շատ դեպքերում կարող ենք կիրառել նաև մարդկության համար։ Մենք տարանջատված չենք, մենք չենք ապրում բնությունից տարբեր տրամաբանությամբ»։

Նախագահի խոսքով՝ նոր աշխարհ մուտք գործելու և նոր մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է շատ բաներ վերարժևորել: «Շատ բաներ դառնալու են առավել կարևոր, նախ և առաջ՝ առողջապահությունը։ Ուստի մենք պետք է ավելի շատ ժամանակ, էներգիա, գումար և ջանքեր ներդնենք այս ոլորտը զարգացնելու համար։ Մենք պետք է ավելի շատ գումար ծախսենք կենսաբանության և կենսաբանական տեխնոլոգիաների վրա։ Նաև շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք վերաձևավորելու մեր տնտեսությունը, որոնք են լինելու այն գրավիչ ոլորտները, որտեղ մարդիկ ներդրումներ կկատարեն,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: -Կորոնավիրուսը շատ ու շատ հարցեր է ի հայտ բերել։ Այն մեզ ստիպում է մտածել մեր մոլորակի, մեր երկրի, մեր ընտանիքի ապագայի մասին։ Որտե՞ղ պետք է մենք գումար ներդնենք։ Միանշանակ, ապագայում արհեստական բանականությունն ունի կարևոր տեղ։ Վերջինս, այլ հայտնագործությունների հետ մեկտեղ, մոլորակի ապագայի շարժիչ ուժերից է, ինչպես օրինակ՝ էլեկտրականության, համակարգիչների հայտնագործումը։ Մենք չպետք է վախենանք դրա ազդեցությունից, այլ փորձենք զարգացնել այդ ոլորտը, քանի որ դա կտրուկ փոխելու է աշխարհի ապագան։ Գիտությունը և տեխնոլոգիաները նոր գաղափարներ են ի հայտ բերելու։ Այս փոփոխությունների միջուկը լինելու է արհեստական բանականությունը։ Թե՛ գյուղատնտեսության, թե՛ առողջապահության ոլորտներում մի շարք փոփոխություններ են լինելու, որոնց մասին մենք չէինք էլ կարող երազել»։

Պատասխանելով գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնության մասին հարցին՝ նախագահը նշել է, որ երազում է, որ Հայաստանը դառնա զարգացած երկիր. «ATOM նախաձեռնության նպատակն է խրախուսել, որ Հայաստանը դառնա արհեստական բանականության ոլորտում աշխարհի առաջատար երկրներից մեկը։ Դրա բաղադրիչներից մեկը նախ և առաջ կրթությունն է։ Դու չես կարող նոր տեխնոլոգիաներ զարգացնել առանց երիտասարդ սերնդին կրթելու և ներգրավելու։ Երկրորդ բաղադրիչը ստարտափների մշակույթն է։ Աշխարհն արդեն իսկ դառնում է ստարտափների վայր։ Եթե դիտարկում ենք մեծ կազմակերպությունները, դրանք բոլորն էլ նոր գաղափարների ստարտափներ են։ Նույնը տեղի է ունենալու նաև ապագայում, քանի որ սա քվանտային գործընթաց է։ Պետք է աջակցել այն անհատներին կամ խմբերին, որոնք կարող են նոր գաղափարներով հանդես գալ և փոխել աշխարհը։ Իմ երազանքն է աշխարհի հեղինակավոր ընկերությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, Thales Group-ը, Dassault Systemes-ը, Siemens-ը, ստեղծել փոքր լաբորատորիաներ, դրանց միջոցով կրթել երիտասարդներին այս ոլորտում, ինչպես նաև ֆինանսապես աջակցել նրանց՝ հետագա գործունեության համար»։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ այսօր փոխվել են սովորելու ձևերը, փոխվել է կենսակերպը, էլեկտրոնային կառավարումը դարձել է մեր կյանքի մասը։ «Սա ավելի շատ վերածննդի ժամանակաշրջան է,-նշել է նախագահը: Սա անհատների ժամանակն է, որը կմիավորի մարդկային որակները՝ սկսած մշակույթից, գիտությունից, տեխնոլոգիաներից, ինչես նաև մարդկային արժեքները։ Եթե դուք ունեք նոր առաջնորդներ, որոնք այս խոցելի նոր աշխարհում զուրկ են բարոյականությունից, բարոյական արժեքներից, ապա մեծ դժվարությունների առջև կկանգնեք։ Մենք պետք է նաև նրանց սովորեցնենք լինել պատասխանատու առաջնորդներ, պատասխանատու իրենք իրենց, իրենց ազգի, ընտանիքի, բնության առջև:

Բարոյականությունը կրոնի, ընտանեկան արժքների հետ մեկտեղ պետք է կրթության մաս կազմի։ Լինելով մեկը, որը գովաբանում է քվանտային աշխարհը, ես շատ դասական եմ, երբ խոսքը արժեքների մասին է։ Դա մեծ կարևորություն ունի, քանի որ կրթության այս շղթայում կարևոր է չշեղվել այն ուղուց, թե ով ես դու, որտեղից ես գալիս։ Կարևոր է ստեղծել նոր արժեք, որը հիմնված կլինի ձեր ազգի, ընտանիքի և անձամբ ձեր ժառանգության վրա, ու զարգացնել ինչ-որ նոր բան»։

Կարևորելով կրթության դերը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այս նոր աշխարհում կրթության ոլորտում ներդրում կատարելը պարտադիր անհրաժեշտություն է. «Աշխարհի լավագույն համալսարաններին կամ դպրոցներին հասանելիությունը պետք է լինի ամենուր։ Հեռավոր գյուղերի աշակերտները կարող են նույն կրթությունը ստանալ, եթե համակարգը դա թույլ է տալիս, կամ եթե մենք ջանքեր ենք ներդնում այդ ուղղությամբ, օրինակ՝ կազմակերպելով լավագույն դասերը մաթեմատիկայի, ֆիզիկայի, պատմության լավագույն դասախոսների, ուսուցիչների մասնակցությամբ։ Անշուշտ, յուրաքանչյուրը պետք է ամենալավին մոտենալու հասանելիություն ունենա աշխարհում։ Երբ մենք խոսում ենք մարդկային արժեքների մասին, ապա կարևոր է հիշել, որ մեզ առաջ է մղում ժամանակը։ Դուք ինչ-որ տեղ սկսում, ինչ-որ տեղ ավարտում եք ձեր կյանքը, մշտապես մտածում եք ապագայի, ձեր ազգի, ընտանիքի, երեխաների ապագայի մասին։ Կրթության ոլորտում ներդրում կատարելը պարտադիր անհրաժեշտություն է։ Եթե դու աղքատ երկիր ես և ուզում ես փոխել իրավիճակը, ապա դա հնարավոր է միայն կրթության միջոցով։ Մոլորակը գնալով ավելի ու ավելի շատ է դառնում բնական հարստության վրա չհիմնված։ Եթե դիտարկում ենք մեծ ընկերությունները, ապա դրանք գաղափարի, տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպություններ են։ Ուստի ապագան գնալով ավելի ու ավելի շատ է հիմնված լինելու տեխնոլոգիաների վրա։ Հետևաբար, աղքատության դեմ պայքարի լավագույն ձևը կրթական ոլորտում ներդրումներ կատարելն է։ Կրթությունը պարտադիր է, և այս աշխարհը մեծ հնարավորություններ է տալիս դրա համար»։

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է իր մեկ այլ գաղափարի՝ փոքր երկրների ակումբի ստեղծման հնարավորությանը։ «Եթե գերտերությունները կարող են ազդեցություն ունենալ այս աշխարհում, ապա ինչու՞ նույնը չեն կարող անել փոքր երկրները։ Վերջերս իմ այս գաղափարի մասին խոսել եմ փոքր, բայց հաջողակ երկրների ղեկավարների հետ, մասնավորապես՝ Սինգապուրի վարչապետի, Կատարի էմիրի, ԱՄԷ-ի առաջնորդի, Իսրայելի նախագահի։ Այս բոլոր երկրներում կարելի է նկատել տեխնոլոգիաների և նոր մտածողության կարևորությունը։ Ես ուզում եմ Հայաստանը տեսնել որպես ստարտափային ազգ։ Մեր երկիրը փոքր է, բայց մենք համաշխարհային ազգ ենք, և մեր երկիրը կարող է լինել հաջողակ և ազդեցիկ,-նշել է Արմեն Սարգսյանը և պարզաբանել։ -Սա տնտեսական, աշխարհաքաղաքական, ռազմական հարցերի քննարկման ակումբ չէ։ Սա ակումբ է, որտեղ մենք կարող ենք կիսել արժեքներ ու գաղափարներ և համախմբվել միմյանցից սովորելու համար։ Մենք պետք է համախմբվենք ոչ թե ինչ-որ մեկի դեմ գործելու համար, այլ՝ հանուն այս մոլորակի։ Ակումբը նպատակ չունի փոխարինել կամ այլընտրանք լինել որևէ միջազգային կազմակերպության։ Ակումբի նպատակը պետք է լինի համախմբել փոքր, բայց հաջողակ երկրներին, ներկայացնել գրանցած ձեռքբերումները, ապագայի տեսլականը և օգնել միմյանց։ Եթե մենք մտածենք որևէ կազմակերպության փոխարինելու մասին, մեր գաղափարը կձախողվի։ Մենք պետք է աջակցենք արդեն իսկ գործող կազմակերպություններին»

Լա մեդիա տաղավարում հարգելի Գայանե Պողոսյանի հետ զրուցել ենք տնտեսությունից, Ադրբեջանից, պարող սրտիկամոլներից. Հրայր Կամենդատյան«Mercedes»-ը «Մեգամոլ»-ի մոտ վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնինԱննա Բոլեյն. Դիմանկար, որը հերքում է կախարդության մասին լուրերը Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման դռները բաց են, բայց քանի դեռ Կիևը համապատասխան որոշումներ չի ընդունել, Մոսկվան շարունակում է հատուկ ռшզմական գործողությունը. ՊեսկովՌուս-չինական հարաբերությունների համար տարվա ցանկացած ժամանակ գարուն է. ՊուտինԵկեղեցու կրած ծանր հարվածների մասին․ Մենուա Սողոմոնյանը Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԸնկերոջս, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը բանտից․ Արսեն ԲաբայանԿոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը«Ինտեր»-ը պատժվեց․ թիմի երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել արտագնա խաղերինՀեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինԵվ այո, ես կարծում եմ, որ տիկին Մանասյանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ. Արեգա ՀովսեփյանԹիմոթի Շալամեն առաջին անգամ խոսել է Քայլի Ջեների հետ իր ամուսնության մասին Ողջաբերդում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. կա տուժած Թրամփը ստորագրել է մասնակի շաթդաունը դադարեցնող օրինագիծը Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը«Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող հեղինակավոր «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»Ընտրության արժեքը․ Սիրաժ ՄանուկյանցԻրական փոփոխությունները սկսվում է ժողովրդի ֆինանսական բեռը թեթևացնելուց. Գառնիկ ԴավթյանՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդինԱրմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել «Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան«Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան Վավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըԱյս իշխանությունների օրոք աբսուրդն անցնում է բոլոր սահմանները․ Ավետիք ՉալաբյանՀաշվի առնելով ՀԷՑ-ի ավտոպարկի քանակը՝ ամբողջ ավտոպարկի տեղակայումը մեկ տարածքում հնարավոր չէրԱրարատի մարզի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի Սերժ Սարգսյանի գործով դատավարության ընթացքում դրսևորվում են խայտառակության այնպիսի դրվագներ, որոնք խնդիր ունեն ոչ միայն օրենքի, այլև բարոյականության հետ. Աբրահամյան Տնտեսական ծրագիրը կիջեցնի գները ամենուրեք. Նարեկ ԿարապետյանՎաշինգտոնում Արամ Վարդևանյանի հետ ներկայացրինք Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումներն ու այլ հրատապ հարցեր․ Շուշանյան Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում Փաստորեն, վարչախումբը ԱԺ ընտրությունները ցանկանում է վերածել Ալիևի պահանջած Սահմանադրության հանրաքվեի. Քրիստինե Վարդանյան ԶՊՄԿ հանքավայրը թռչնի թռիչքի բարձրությունիցՄեկ միասնական բևեռ, թե քաղաքական մսաղաց. հետո չասեք, թե չեմ զգուշացրել. Էդմոն Մարուքյան Սա ադրբեջանական ընտրակաշառք է՝ բենզինի տեսքով․ Արմեն ՄանվելյանՆահատակված տղաների սուրբ գործը ավարտված չէ․ Անահիտ ՊատատյանԹուրքիան և Ադրբեջանը ուժեղացնում են ճնշումը՝ Հայաստանից նոր զիջումների ակնկալիքով․ Արեգ ՍավգուլյանՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստան չվերթեր են չեղարկվել Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի հանդիպումը երիտասարդների հետ․ (տեսանյութ)0% շրջանառության հարկ փոքր և միջին բիզնեսի համար. Հայկ ՖարմանյանԱբու Դաբիում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը «Քաղպայմանագիրը» շարունակում է զտել ընտրական ցուցակը Իրանական գամբիտ. Թուրքիային զրկեցին շանսից ԱՄՆ-ում 11 ամսում շահագործվել է 690 արևային էլեկտրակայան Բանակցային սպասումներին զուգահեռ, Մերձավոր Արևելքում լարվածությունն այնուամենայնիվ մեծանում է․ Արտակ Զաքարյան Ֆրանսիայի սենատը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ զիջելու. Էդմոն Մարուքյան Մեզ պետք է գաղափարախոսություն, որի հիմքում կլինեն գիտությունն ու արվեստը․ Լիլիթ Արզումանյան«Ֆասթ Շիֆթ» ընկերության պարզաբանումը