Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 7 պատահարի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Օգոստոսի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 24 դեպքից` 13-ը, կողոպուտտի 2 դեպքից` 1-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը: Շորթման 1, յուրացման և խուլիգանության 2-ական դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և կողոպուտի 1-ական դեպք: