Եթե Դուք սիրում եք ցերեկը ննջել, ապա անպայման կարդացեք սա…
LifestyleՆկատե՞լ եք, որ հինգ րոպե տևողությամբ ցերեկային քունը նույնիսկ կիսով չափ նստած ավելի ուժ ու եռանդ են տալիս մեզ, քան երկար գիշերային քունը:
Հնարավորության դեպքում խորհուրդ է տրվում օրվա ընթացքում առնվազն կես ժամ քնել: Սա էներգիայի և ուժի հսկայական խթան կհաղորդի. Օրը արագ թռչելու է, և ամենօրյա գործունեությունն այդքան էլ հոգնեցուցիչ չի թվում:
Ի՞նչ այլ օգուտներ է տալիս մեզ ցերեկային քունը:
Այդ ընթացքում մարմինը կուտակում է երջանկության հորմոնը: Քնի ընթացքում ակտիվորեն արտադրվում է սերոտոնինը: Հետևաբար, մեր տրամադրությունը նկատելիորեն բարելավվում է կարճ օրվա հանգստից հետո:
Կենտրոնանալու կարողությունը մեծանում է: Գիտնականների կարծիքով, ցերեկային քունը համարժեք է 200 մգ կոֆեինի: Բավական է քնել ընդամենը 1 ժամ:
Ստեղծագործական միտքը աճում է: Մեծ մտածողները, գիտնականները, փիլիսոփաները, նկարիչները հաճախ քնում են օրվա ընթացքում: Օրինակ ՝ Լեոնարդո դա Վինչին հաճախ քնում էր, արթնանալով նկարում էր իր գլուխգործոցները: