«Շատ եմ ուզում հարստանալ եւ կողքիններիս օգնել». Վարդան Հովսեփյան
LifestyleՎարդան Հովսեփյանը դարձել է 37 տարեկան, ինչի առթիվ, սակայն, մեծ խնջույք չի կազմակերպել՝ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակը:
«Կեսգիշերին, ավանդույթի համաձայն, ինձ շնորհավորել են կինս, մայրս եւ որդիս: Նրանք փուչիկներով եւ փոքրիկ տորթով հիշեցրին, որ տարեդարձիս օրն է»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է դերասանը:
