Ես գիտեի, որ հարևանուհուս ամուսինը պարբերաբար ծեծի է ենթարկում նրան․․․այդ ժամանակ ես պան մշակեցի․․․
LifestyleՀարևանուհուս ամուսինը նրան ամեն օր ծեծի էր ենթարկում․․․ամեն օր։ Այդ ժամանակ նրանք ունեին 2 տարեկան երեխա, և ես գիտեի, որ կինը չի աշխատում, մնում է տանը՝ փոքրիկի հետ։
Այդպես․․․մի օր, երբ աշխատանքի չէի, փոքր տորթ գնեցի և գնացի նրանց տուն։ Ասացի, որ իբր ուզում եմ ծանոթանալ, քանի որ հարևաններ ենք։ Այդ օրը իմացա, որ երիտասարդ կնոջ թևը դուրս ընկած է, աչքերի տակ կային կապտուկներ։ Սարսափելի տեսարան․․․
Կինը չուներ ընկերներ և բարեկամներ, քանի որ իրենք ուրիշ երկրից էին ասյտեղ տեղափոխվել։

Ես վախեցա զանգել ոստիկանություն․ նրա ամուսինն իսկապես վտանգավոր մարդ է։ Լինելով 22 տարեկան աղջիկ՝ ես ինքս էլ չունեի մեծ կապեր, բայց՝ չնայած դրան, չէի կարող նման պայմաններում թողնել խեղճ աղջկան և երեխային։
Հարևանուհուս հետ սկսեցինք ամեն օր հանդիպել, ես կարծես նրա կյանքում լույսի և փրկության շող լինեի։ Մենք մշակեցինք նրա փախուստի պլանը։