Երևան-Գյումրի ճանապարհի 36-րդ կմ-ին «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենան օգոստոսի 14-ին` ժամը 17.20-ին, դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճանապարհի աջ հատվածում գտնվող քարե պարսպին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: