Երևան, 05.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Դանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ինչ էլ ուզում է, որպես փաստ վաճառում է արտաքին լսարանին․ Աբրահամյան Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ» Կլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ» «Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»


Եթե կարճ ասեմ՝ ՀՀ-ում առողջապահության նախարարություն գոյություն չունի․ Հայկ Մանասյան

Հասարակություն
 

Համաճարակի չորրորդ ամսում թթվածնային կայանների հարցը գերխնդիր է դարձել։ Այս մասին Ֆեյսբուքյան՝ «Քաղաքական համաճարակ» վերնագրված ուղիղ եթերում հայտարարել է գաստրոէնտերոլոգ, սոնոգրաֆիստ, հայտնի բժիշկ Հայկ Մանասյանը։ 

Ըստ նրա՝ թթվածինն ամենաէժան ստացվող միջոցն է, որը պետք է վաղուց ապահովված լիներ եւ համաճարակի չորրորդ ամսում նման հարցի լուծումը մեղմ ասած անթույլատրելի է։

«Մեր առողջապահության կազմակերպիչները, նախարարությունը բազմաթիվ բացթողումներ են թույլ տվել, որովհետեւ մասնագետների մի մասը գտնում է, որ առողջապահության նախարարությունը պիտի ժամանակին շատ ավելի խիստ կարանտին մտցներ, ես գտնում եմ, որ հյուրատներ զբաղեցնելու եւ հյուրանոցներ մոբլիզացնելու փոխարեն պետք է առողջապահական հիմնակները մոբիլիզացներ», ասել է Հայկ Մանասյանը։

Բժիշկը պնդում է, որ թթվածնի խնդրի շուրջ արդեն բավականին ժամանակ  խոսակցություններ կային ներքին խոհանոցից․

«Եթե կարճ ասեմ՝ Հայաստանի Հանրապետությունում առողջապահության նախարարություն գոյություն չունի։ Լավ կզգաք, վատ կզգաք, այս տեսակետը ձեզ դուր է գալիս, թե ոչ, գրասենյակը, որն այնտեղ աշխատում է, առողջապահության նախարարություն չի։ Այդպիսի բան գոյություն չունի։ Ցավում եմ իմ այն ընկերների համար, որոնք իմ այս ասած խոսքը պետք է անձնական ընդունեն,  մտածեն, որ ես չափազանցում եմ, բայց տղերք ջան, եթե դուք գտնում եք, որ այն ինչ հիմա կա, դա առողջապահության նախարարություն է, ապա ես ցավում եմ, որ դուք՝ որպես բժիշկ, որպես մասնագետ, գոյություն չունեք։ Ցանկացած մեկը, որը գիտի՝ ինչ է բժշկությունը, առողջապահությունը, ինտենսիվ թերապիան, թթվածնով մատակարարումը՝ կհասկանա ինչ նկատի ունեմ։ 150 ապարատ են ստացել, որոնք միանալու էին թթվածնային աղբյուրին։ Եթե 150 ապարատ պետք է թթվածնով ապահովես, ուրեմն պետք է 500 աղբյուր էլ պացիենտի համար առանձին վերցվսծ ունենաս, արհեստական շնչառության ապարատի թթվածնի աղբյուր։ Պատկերացրեք՝ բաղնիք են սարքել, պատրաստվում են բաղնիքում ծառայություն մատուցել, բերում են ցնցուղները, խողովակները, ծորակները, վերջում պարզվում է, որ այս քանդուքարափ համակարգը այն աստիճանի խայտառակ վիճակում է, որ տաք ջուր չունեն։ Այսինքն թթվածինը չի բավականացնում էքստրեմալ պայմաններում աշխատանքին, այլ միջին ծանրաբեռնվածությամբ աշխատանքին։ Ես էլ մեծ-մեծ խոսում եմ, ասում եմ՝ մեր համակարգում պրոբլեմ չկա, ամեն ինչով հագեցած է, ամեն ինչ ունի, միլիոն դոլարանոց համակարգչային շերտագրության ապարատ ունի, բայց, պարզվում է, թթվածնային կայան չունի։ 2020 թվականն է, թողնես մեծ-մեծ խոսեն կանխարգելիչ բժշկության մասին, ծխախոտի դեմ պայքար էր ծավալում ժամանակին․․․ Այստեղ ոչ ես կարող եմ հիմնավորել, թե ինչի չունեն թթցածնային կայան,  ու ոչ ոք թող չփորձի հիմնավորել, դա անհնար է։ Որ խորանամ, էլի լուծումներ կգտնեմ, որովհետեւ թթվածնային կայանները մենակ հիվանդանոցների կայանները չեն, մոբիլիզացման լուրջ հարցեր կարելի էր լուծել, որ չեն լուծել», ասել է բժիշկ Մանասյանը։

Բժիշկը դիմում է վարչապետին, ահազանգելով, որ առողջապահության նախարարությունը արմատական վերաձեւավորման կարիք ունի․

«Պարո՛ն Փաշինյան, պարո՛ն վարչապետ, ես չգիտեմ՝ մյուս նախարարություններում ինչ վիճակ է, բայց առողջապահության նախարարությունը լուծարման եւ վերաձեւավորման կարիք ունի։ Ես չեմ ասում հրաժարական, ուզում եք՝ հրաժարական թող տա, գա մեկ ուրիշը, այդ մեկ ուրիշից հետո մեկ ուրիշը, բայց նախարարություն գոյություն չունի։ Այսպիսի աշխատանք, այսպիսի խորհրդականներ․․․ Աա արդեն անհնար բան է։ Ամենաէժան միջամտությունը՝ թթվածնով ապահովումը մեր հանրապետությունում պրոբլեմ է։ Այն դեպքում, երբ մենք տեսել ենք պատերազմ, տեսել ենք երկրաշարժ ու պատրաստվում ենք հիմա էլ՝ այնպիսի  ծանրաբեռնվածություն կարող է լինել, որ այդ ամեն ինչը մեզ պետք է լինելու։ Այս դեպքում՝ ինչպես հասկացա, Ինֆեկցիոն հիվանդանոցը թթվածնային բալոնների հույսին էր։ Այսինքն Սերժ Սարգսյանի բառերով ասեմ՝ 80-ականների զենքերով ենք մենակ կռվում ու ոչ միայն կորոնավիրուսի, այլեւ ընդհանրապես առողջապահական ցանկացած մարտահրավերի դեմ»։

Համաճարակն, ըստ սոնոգրաֆիստ բժշկի, կայունացման փուլում է։

«Վերջին օրերին մահերը, համեմատած վերջին շաբաթվա, աճել են, բայց այսօրվա մահերը 7-24 օր առսջ ընդունված հիվանդներն են։ Բայց կայունանալու եւ թուլանալու ընդհանուր միտում կա։ Ամբողջ ժողովրդին մտցրել են դիմակի տակ։ Չունեն ապացուցված բազա, որ դիմակը արդյունավետ է, «նավսյակի» մտցրել են, մի ընկեր ունեմ՝ ասում էր «նավսյակի» կարելի է զրահաբաճկոնով ման գալ։ Ես չեմ ասում դիմակ մի դրեք, բայց ինձ հետաքրքիր չի՝ կդնեք, թե ոչ, ասել է բժիշկ Հայկ Մանասյանը։

Ըստ բժիշկ Մանասյանի՝ Հայաստանում պատվաստումների նկատմամբ վստահությունն իջել է․

«Այս խնդիրները վերջին 22 տարվա հետ են կապված, բայց բոլոր դեպքերում հեղափոխական իշխանությունները պիտի որ հեղափոխական լուծումներ առաջարկեին եւ ոչ թե կոնսերվատիվ լուծումներ Ալթունյանի եւ նրանից առաջ եղածների բերած։ Հայաստանում առողջաահական համակարգ գոյություն չունի։ Հայատանում ապահովագրում են նրանց, ովքեր աշխատում են եւ աշխատավարձերի մի մասը դնում են ապահովագրական ֆոնդեր։ Իրականում հիվանդանում են առողջ, երիտասարդ մարդի՞կ, ոչ, քրոնիկ հիվանդություն ունեցողները, թոշակառուները, նրանք, ովքեր չեն աշխատում։ Այսինքն առողջապահական համակարգը իբր փորձում է կայանալ, զարգանալ, բայց աջակցում է նրանց, ովքեր ամենաքիչը ունեն դրա կարիքը։ Համաճարակը ցույց տվեց, թե իրականում որն է մեր պրոբլեմը, որ ծերերը, քրոնիկական հիվանդները, այն բոլոր մարդիկ, ովքեր ապահովագրությունից չեն օգտվում…Քանի բժիշկ գիտեք, որ այս օրերին առաջարկներ են անում։ Բոլորի ուշքնումիտքը այն է, որ նրան հանենք, բերենք մեր մարդուն, բայց իրենց մարդը ինչի՞ է ունակ։ Դա ոչ մեկին հետաքրքիր չի, կարեւորը՝ իրենց մարդը լինի, իրենց շահին ծառայի։ Ու ինչպես ես հասկանում եմ՝ առողջապահական համակարգի սրտացավ մարդկանց 90 տոկոսը այսպես են մտածում»։

 
«Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըՍպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՄիլիոն դոլարանոց շոկոլադ. լեգենդար Toblerone-ն վերածվել է Swarovski-ի բյուրեղյա գլուխգործոցիԻսպանիայում անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 2 հազար հեկտար անտառ․ տարհանվել են հազարավոր բնակիչներԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրաԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. ԹրամփԻրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե» Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը.Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԴանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Քիշնեւի «Ռուսական տունը» դադարեցնում է իր գործունեությունը «Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Սլովակիայում մեկնարկել է վարչապետին նպաստներից զրկելու վերաբերյալ հանրաքվեն 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՀայկական «հետք». ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել առաջին բանկոմատները. «Փաստ»Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 հուլիսի). Սկսել է գործել աշխարհի առաջին երկաթուղին, երկու անգամ կրկնվել է հուլիսի 4-ը. «Փաստ»ԱԱ-2026․ 1/8 եզրափակչի բոլոր զույգերը, ժամանակացույց Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՓաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ինչ էլ ուզում է, որպես փաստ վաճառում է արտաքին լսարանին․ Աբրահամյան Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»Պետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՍպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»Մեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԿլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»