Վաճառվում է եռահարկ առանձնատուն ծովի ափին, լողավազանով և պարտեզով. Գինը` 1 դոլար
LifestyleՀայտարարության մեջ ասված է.
«Վաճառվում է եռահարկ առանձնատուն ծովի ափին, լողավազանով և պարտեզով: Գինը` 1 դոլար»:
— Զառանցանք է — վրդովվեց անտուն մարդը և դեն նետեց թերթը: Աղբարկղերում սնունդ փնտրելիս՝ նա պատին տեսավ գովազդ. «Վաճառվում է եռահարկ առանձնատուն ծովի ափին, լողավազանով և պարտեզով: Գինը` 1 դոլար»:
«Վրիպա՞կ է, թե՞ ինչ», — մտածեց անօթևանը և անցավ առաջ: Դեպի պողոտա դուրս գալով՝ նա ուշադրություն հրավիրեց հսկայական պաստառի վրա գրված է. «Վաճառվում է եռահարկ առանձնատուն ծովի ափին, լողավազանով և պարտեզով: Գինը` 1 դոլար»:

Անօթևանը շփոթված էր: Նա հետաքրքրվեց, թե ով կարող է լինել այդ խելագարն ու որոշեց ստուգել: Նա կորցնելու ոչինչ չուներ, իսկ գրպանում վերջին դոլարն էր: Հասնելով տվյալ հասցեն՝ նա տեսավ այդ վիլլան: Դռան կոչնակը զանգահարեց: Դուռը բացեց մի գեղեցիկ կին:
— Կներեք, ես գովազդով եմ եկել: Սա շփոթմունք չէ՞: — Ի՞նչ եք ասում, ամեն ինչ ճիշտ է: — Ես գնի մասին եմ ասում. 1 դոլար: Այդպե՞ս է:
— Այո, 1 դոլար: Եթե հետաքրքրված եք, կարող եք ամբողջ տունը նայել: