Երևան, 13.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄԷ-ն սկսել է գաղտնի հարվածներ հասցնել Իրանին․ The Wall Street Journal Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ Սավգուլյան Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ» Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ» «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ» Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ» Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ» Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»


Ալիևը փորձում է մեր անցած 30 տարիների ճանապարհը նսեմացնել, նա ուզում է հայ հանրության տարբեր շերտերի միջև հակասություններ որոնել. խոհեմություն կլինի, որ հրաժարվենք իրար ոչնչացնելուց. Վահրամ Բալայան

Քաղաքական

Արցախի խորհրդարանի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պահպանել իր հակահայկական գիծը:

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին, որոնցով նա քննադատել է անկախ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններին:

«Նա փորձում է մեր անցած այս 30 տարիների ճանապարհը նսեմացնել, սև բծեր հայտնաբերել մեր անցած ուղու վրա: Իրականում, իհարկե, նրա ասածները հերյուրանք են: Անկախ ամեն ինչից՝ այս 30 տարիների ընթացքում թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում տարբեր ղեկավարների ժամանակ մեր ունեցած թերություններից, մենք նաև ունեցել ենք շատ ձեռքբերումներ, հաջողություններ: Մեր հայրենիքի մի մասն ազատագրվել է, մենք այսօր ունենք պետական սահմանում հայոց երկիր՝ 42 հազար քառ. կմ  տարածքով: Սա ակնհայտ փաստ է, և պետք է ընդունել»,- ասաց նա:

Վահրամ Բալայանի խոսքով՝ իհարկե, բանակաշինության ոլորտում էլ, անկախ նրանից, թե ինչ վիճակ է եղել, նույնպես ունեցել ենք հաջողություններ, այնպես որ, Ալիևի հայտարարությունները իրականության հետ կապ չունեն:

«Դա նաև փորձ է հայ հանրության տարբեր շերտերի միջև հակասություններ որոնելու, փորձելու մեր երկրի ներքին անդորրը ինչ-որ ձևով խախտել»,- ասաց նա:

Հարցին, թե երբ ձերբակալվում են արցախյան պատերազմի հերոսները, գեներալները, արդյոք կանխատեսելի չէր, որ Ադրբեջանը դա որպես հաղթաթուղթ կօգտագործեր, Վահրամ Բալայանը պատասխանեց.

«Իհարկե, այն մոտեցումները, որոնք դրսևորվում էին մեր բանակի հրամկազմի և ընդհանրապես արցախյան հերոսամարտի մասնակիցների նկատմամբ, անընդունելի էին:  Նորից եմ կրկնում՝ սխալները, որոնք կան, հասկանալի են, բայց մյուս կողմից էլ՝ մենք չենք կարող անընդհատ հետ նայել և խնդիրներ գտնել և նորից փորձել այդ հիմքերի վրա մեր ներսում խնդիրներ առաջացնել, հասարակության տարբեր շերտերի բաժանել,- ասաց նա՝ նկատելով, որ մենք և՛ տարածքով, և՛ թվաքանակով փոքր ժողովուրդ ենք, և հակասությունները չեն օգնում անգամ նոր իշխանություններին՝ հաջողություններ արձանագրելու գործընթացում,- ես կարծում եմ, որ պետք է առաջ նայել, անցած էջը փակել և փորձել նոր հիմքեր կառուցել՝ ավելի զարգացած երկիր ունենալու տեսլականով»:

Վահրամ Բալայանը նշեց, որ պատմությունն է վկայում, որ դարերի ընթացքում մենք, անընդհատ իրար ոչնչացնելով, կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը: «Կարծում եմ, որ խոհեմություն կլինի, որ հրաժարվենք այդ ճանապարհից, և փորձ արվի ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը հնարավորություն կտա միասնական ջանքերով շարունակել մեր երկրի զարգացումը: Չպետք է մոռանանք նաև, որ մենք պատերազմող երկիր ենք, և Աստված մի արասցե, վաղը պատերազմ լինելու պարագայում, խրամատում միմյանց թշնամի չհամարենք»,- ասաց նա:

Վահրամ Բալայանը չցանկացավ մեկնաբանել  Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի և արտաքին գործերի նախարարության արձագանքները՝ Ալիևի հայտարարություններին՝ համարելով, որ դրանք ՀՀ իշխանությունների մոտեցումներն են, ինքն իրեն իրավունք չի վերապահում դրանց գնահատականներ տալ:

Դիտարկմանը, թե վարչապետի խոսնակը, արձագանքելով Ալիևի հայտարարություններին, նորից անդրադարձել էր նախորդ իշխանություններին, Վահրամ Բալայանը պատասխանեց.

«Իմ ասածը հենց դրան է վերաբերում, որ ես ցանկանում եմ, որ այդ մեղադրանքները չլինեն: Անընդհատ փորձել փորել, ինչ-որ նոր բաներ գտնել, իրար մեղադրել… դա համենայն դեպս իմ ճանապարհը չէ: Դա անընդունելի է: Կուզեի մեր ներքին խնդիրները լուծելու համար առավել սահուն ճանապարհ գտնեինք: Ես այդ ճանապարհն եմ նախընտրում»,- ասաց նա:

«Ձայների փոշիացման» թեզը կեղծ չէ. անցողիկ շեմը չհաղթարող ուժերը, այո՛, փոշիացնում են ձայներըՔրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՖրանսիան այլ տարածաշրջաններում ռազմական բազաներ տեղակայելու մտադրություն չունի. ՄակրոնՄենք այլևս սխալվելու իրավունք չունենք. «Ուժեղ Հայաստան»Իրանի շուրջ ճգնաժամը հարվածել է Գերմանիայի տնտեսությանը․ երկրում գնաճը կրկին աճում էԱՄԷ-ն սկսել է գաղտնի հարվածներ հասցնել Իրանին․ The Wall Street JournalԻնչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն․ Նարեկ ԿարապետյանԿրասնոդարի երկրամասում դեռահասը կրակ է բացել դպրոցում. տուժել է երկու աշակերտՈւզում եմ, որ մենք բոլորս Բերդի օրինակով ամբողջ Հայաստանին վարակենք, ու Հայաստանը լինի հայկական. Նարեկ ԿարապետյանՔննարկում պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանի հետ. Էդմոն ՄարուքյանՔիմ Քարդաշյանը և նրա դուստր Նորթ Ուեսթը ցուցադրել են իրենց համապատասխան ադամանդե գրիլզները 300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»Սա նշան է. Ռոբերտ ՔոչարյանԴեմբելեն՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող «Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»․ Արման ՎարդանյանՀամայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Ինչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն. «Ուժեղ Հայաստան»Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը քարոզարշավիցԻրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը. Փեզեշքիան Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Չե՛նք կարող երրորդ անգամ նույն կործանարար սխալը կրկնել․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի կոչը Փաշինյանի աջակիցներին․ «Միացե՛ք փոփոխությանը»Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ մասնակցում է միասնական քայլերթիԳիտեի՞ք, որ Ուժեղ Հայաստանը մասնակցելու է ընտրություններին. հարցում Ապարանում Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. Հարցում Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ՇենգավիթումԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է. հարցում Մասիսում Նոյեմբերյանում ջերմ դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Նոյեմբերյան. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՆերքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումԷլ ցանցերի զավթեցին Կարապետյանից, որ ի՞նչ անեն. Հարցում Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասին Փաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Սա պարզապես քաղաքական ընտրություն չէ․ սա Հայաստանի գոյության հանրաքվեն է․ Արմեն ՄանվելյանՄեր երեխաները մեծանալու են ուժեղ Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՀատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին. տեսանյութUcom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է Քարոզարշավ օր 4-րդ. ՈՒժեղ Զորական. փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՈ՞նց է նախարարը խոսում երեխաների իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյան դեպք էր կոծկվում. Էդմոն ՄարուքյանԲագրատաշենը փոփոխություն է ուզում. Ուժեղ ՀայաստանՄշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց