Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Դանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ինչ էլ ուզում է, որպես փաստ վաճառում է արտաքին լսարանին․ Աբրահամյան Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ» Կլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ» «Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»


«Բնիկ երեւանցու» էֆեկտը. նոր օրենքը պայթեցնում է արատավոր հանգույցները

Հասարակություն

Հայաստանում գույքահարկի սահմանման փոփոխությունների մասին օրինագիծը, որով նախատեսվում է գույքահարկի այսպես ասած պրոգրեսիվ թանկացում, դարձել է բոլորովին այլ հարցի վերաբերյալ հանրային բուռն քննարկումների պատճառ:  Մի շարք հայտնի անձինք սկսել են ֆեյսբուքյան ֆլեշ-մոբ, թե իրենք բնիկ երեւանցի են, եւ գույքահարկի թանկացումը սպառնում է կենտրոնում իրենց բնակության իրավունքին:

Իհարկե, Երեւանի կենտրոնի համար թանկացող գույքահարկը շատ բնակիչների համար կարող է լինել սոցիալական հավելյալ բեռ: Ընդհանրապես, գույքահարկի փաստացի թանկացման մասին օրինագիծը պետք է լինի հանրային քննարկման առարկա, եւ հանրությանը պետք է մատչելի բացատրվեն մեխանիզմը, սկզբունքները, նաեւ հասկանալի լինի, թե որքան է ծանր սոցիալական բեռը:

Անշուշտ, այդ կոմունիկացիան օրենքի շուրջ ոչ միայն կարեւոր է, այլեւ պարտադիր: Բայց այդ համատեքստում մեջտեղ է բերվել գործնականում անհեթեթ մի «կատեգորիա»՝ «բնիկ երեւանցու» հանգամանքը, որը դրվում է արտոնյալ կարգավիճակի տրամաբանությամբ:

Հենց դա էլ դարձել է հանրային բուռն քննարկման առարկա: Հանրությունը ընդդիմախոսում, անգամ հեգնում, ծաղրում է հայտնի մարդկանց մոտեցումը, թե իրենք բնիկ երեւանցի են եւ պետք է անվճար կամ շատ էժան ապրեն կենտրոնում:

Ընդ որում, նախ պետք է հասկանալ, թե Երեւանի կենտրոնում ապրողների քանի տոկոսն է այսպես ասած բնիկ երեւանցի, եւ քանիսն են Երեւան եկել տարբեր գյուղերից ու քաղաքներից: Բայց հարցը դա չէ: Ի վերջո, քաղաք հասկացությունը նաեւ հենց դրանով է այդպիսին, որ այն պետք է բաց լինի ներքին ու արտաքին միգրացիայի, հաղորդակցության համար, լինելով նեղ համայնքային արժեմշակութային չափումներից դուրս եւ վեր:

Նաեւ դա է պատճառը, որ գերազանցապես քաղաքներն են լինում պետությունների, հանրությունների արդիականացման օջախները, այն դեպքում, երբ հիմնականում գյուղական բնակավայրերը կամ համեմատաբար փոքր քաղաքներն էլ լինում են ավանդական մշակույթի պահապաններ: Մեծ հաշվով, այդ համադրությամբ էլ պետություններն ու հանրությունները փորձում են ներդաշնակել, համադրել, համատեղել ազգայինն ու արդիական համաշխարհայինը, քայլել աշխարհի հետ, հաճախ անցնել առաջ, չկտրվելով ազգային արմատից:

Հայաստանում սակայն այդ ամենը մշտապես հասցված է եղել քաղքենիության ու գավառականության մի աստիճանի, իսկ մտավորական շերտը, որ գործնականում պետք է լիներ հարցը այդ մակարդակից բարձրացնողն ու պետական շրջանակ բերողը, կատարել է լիովին հակառակ գործառույթ՝ խորացրել է քաղքենի «դիսկուրսը», խորացնելով «տեղական նացիոնալիզմի» պրիմիտիվ մշակույթը, հաճախ այդ ամենը սերտորեն կապակցելով նաեւ քրեական ենթամշակույթի հետ:

Երբ այդ ամենը բակերում է կամ թաղերում, ապա կենցաղի ուղեկցող մաս է, բայց այն դառնում է ընդհուպ պետական անվտանգության խնդիր, երբ բարձրացվում է հասարակական համակեցության մակարդակի: Մտավորականներն ու քաղաքական այսպես կոչված էլիտաները, որ պետք է լինեին դա զսպողը, գործնականում եղել են խթանողն ու գեներացնողը: Հանրությանն այդ մտածողության եւ արժեմշակութային շրջանակում կաղապարելու միջոցով է հնարավոր միայն կառուցել իշխող քրեաօլիգարխիկ համակարգ, պետականի փոխարեն:

Այդ իմաստով, գույքահարկի մասին օրենքի նախաձեռնությունը, մի կողմից բերելով այդ մտածողության «պահապան» հայտնիների հակազդեցությունը, մյուս կողմից կարող է պայթեցնել տարիների այդ արժեմշակութային արատավոր հանգույցներից մեկը՝ «արտոնյալ բնիկության» երեւույթի դեմ հանրային քննադատության համարժեք արձագանքի միջոցով: Դա իհարկե մեծ ճանապարհի մի քայլն է, բայց կարեւոր քայլ: Գույքահարկի օրենքը խթանել է այդ քայլը, եւ մի էֆեկտ այն փաստորեն արդեն իսկ ունի: Մնում է, որ այն էֆեկտիվ լինի նաեւ բուն նշանակության հարցում:

Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրաԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. ԹրամփԻրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե» Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը.Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԴանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Քիշնեւի «Ռուսական տունը» դադարեցնում է իր գործունեությունը «Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Սլովակիայում մեկնարկել է վարչապետին նպաստներից զրկելու վերաբերյալ հանրաքվեն 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՀայկական «հետք». ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել առաջին բանկոմատները. «Փաստ»Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 հուլիսի). Սկսել է գործել աշխարհի առաջին երկաթուղին, երկու անգամ կրկնվել է հուլիսի 4-ը. «Փաստ»ԱԱ-2026․ 1/8 եզրափակչի բոլոր զույգերը, ժամանակացույց Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՓաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ինչ էլ ուզում է, որպես փաստ վաճառում է արտաքին լսարանին․ Աբրահամյան Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»Պետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՍպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»Մեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԿլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»