Տևական ժամանակ է թեժ խոսակցություններ են ընթանում այն մասին, որ «Հին Էրիվան» ռեստորանային համալիրին հարակից «Վան» ստոմատոլոգիական կենտրոնը կանգնած է փակման վտանգի առաջ:
Orer.am-ի տեղեկություններով՝ ընդամենը րոպեներ առաջ վերոնշյալ ստոմատոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել ժողով՝ բուժանձնակազմի եւ տնօրենի մասնակցությամբ, որի ընթացքում էլ պարզ է դարձել, որ շենքի խոշոր մասնաբաժնի սեփականատերն իր բաժնեմասը նվիրատվություն է կատարել, սակայն թե ում՝ պարզ չէ:
Ըստ խոսակցությունների՝ վերոնշյալ շենք այլեւս պատկանում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին:
Սոսե Չանդոյան