Երևան, 12.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաշինգտոնը մտադիր է վերջնականապես վերաձևել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը. «Փաստ» Երկկողմանի սուր Հայաստանի համար. «Փաստ» «Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիս. «Փաստ» Անհանգստացնող ցուցանիշներն ու դրանց խորքային միտումները. «Փաստ» Ոսկյա զարդերի՝ ԱԱՀ-ով հարկման գործընթացում փոփոխություններ կլինեն. «Փաստ» Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ» 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ» Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ» «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ» Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ»


Ի՞նչ խախտումների դեպքում ռուսական հեռարձակողի իրավունքը կկասեցվի

Հասարակություն

Մեզ ի՞նչ կտա օտարերկրյա հեռարձակողի՝ հանրային մուլտիպլեքսով հեռարձակման իրավունքը միջպետական պայմանագրով կարգավորելու վերաբերյալ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված նորմը։

Ենթադրելի է, որ միջպետական պայմանագրով կսահմանափակվի ՀՀ օրենսդրությանը, ՀՀ ազգային շահերին հակասող հնչյունը կամ պատկերը օտարերկրյա հեռարձակողի հաղորդումներում։ Եվ եթե օտարերկրյա հեռարձակողը խախտի պայմանագիրը, ապա դատարանի որոշմամբ կկասեցվի նրա հեռարձակումը Հայաստանի տարածքում։ Իսկ եթե պայմանագրում այսպիսի դրույթ չներառվի, ապա բան չի փոխվի, թղթաբանության ավելացումից բացի։ Հետևաբար՝ այս հարցում հարկ է հստակություն մտցնել մինչև օրենքի 2-րդ ընթերցմամբ ընդունելը։

Նկատենք, որ օրենքի հեղինակներն ու պաշտպանները շատ զգայուն են արձագանքում, երբ խոսքը վերաբերում է ռուսական հեռարձակողի իրավունքի հնարավոր կասեցմանը։ Հունիսի 27-ին նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն է անդրադարձել թեմային, ընդգծել, որ հարգում է Հայաստանի որոշումը, ըմբռնումով է վերաբերում օրենսդրական փոփոխությանը, ինչպես նաև՝ թափանցիկ ակնարկով գերագնահատել իրենց պատկերացումները Հայաստանում ռուսերենի դերի և կարգավիճակի մասին։

Այստեղ պետք է պարզ բացատրել հայությանն ու միջազգային հանրությանը, այդ թվում՝ Ռուսաստանին, թե ի՞նչ խախտումների դեպքում օտարերկրյա, այդ թվում՝ ռուսական հեռարձակողի արտոնագիրը կկասեցվի։ Նախկինում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսական հեռուստաալիքներով բազմիցս են հնչել հակահայկական արտահայտություններ, որոնք հասարակության կողմից արժանացել են համարժեք մեկնաբանությունների։ Այսպիսի դեպքերի կրկնության հնարավորությունը բացառելու համար, պետք է ամրացվի իրավական երաշխիքը, որ օտարերկրյա հեռարձակողը հակահայկական բովանդակության խոսք հնչեցելու դեպքում զրկվելու է հեռարձակման իրավունքից։ Իսկ եթե ռուսական հեռարձակողն այսուհետ ևս անարգել կարողանալու է ոտնահարել Օրենքն ու Ազգային շահը, ապա օրենքի և միջպետական պայմանագրի թուղթ-թանաքն ափսոս են։

Հիշեցնենք, որ խորհրդային բռնազավթումից ազատագրված երկրներում (Եվրոպայում, Բալթյան երկրներում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում և այլն) սահմանափակվել են նախկին զավթիչի էքսպանսիոն գործիքները, այդպիսով նվազեցվել են ռուսական քարոզչական միջամտություններն ընտրություններին և կրթական-մշակութային հարցերին: Այս առումով է ողջունելի ՀՀ իշխանությունների՝ օտարերկրյա հեռարձակողի իրավունքը օրենքով և միջպետական պայմանագրով կարգավորելու նախաձեռնությունը։ Հիշենք նաև, որ երբեմնի բախտակից երկրների մի մասը ռուսական տեղեկատվական ազդեցությունից ազատվելու ճանապարհին հակազդեցության են հանդիպել։ Այս փորձն աչքի առաջ ունենալով, անհրաժեշտ է հնարավորինս զերծ մնալ հնարավոր հակազդեցությունը շրջանցելու և այն կոտրելու կողմնակիցների միջև հասարակական բաժանումներ և թշնամական խրամատներ կառուցելուց, որը խիստ վտանգավոր է հասարակական համերաշխության տեսանկյունից։ Այնպես որ՝ պետք է հնարավորինս թափանցիկ դարձնել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով նախատեսված հայերենի դիրքերի ամրացման և ու օտարերկրյա հեռարձակողի իրավունքը միջպետական պայմանագրով կարգավորման վերաբերյալ ազգային հետաքրքրությունները, գործընկեր պետությունների թյուրըմբռնումները բացառելու և հնարավոր հակազդեցության չեզոքացման հարցում հասարակական կոնսենսուս ապահովելու համար։

Թաթուլ Մկրտչյան, Պահպանողական կուսակցության քարտուղար

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՓԵՏՐՎԱՐԻ). Հայաստանի զինված ուժերի առաջին գործնական մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը. «Փաստ»TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ucom-ը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ներքին ցանցի կառուցման ամբողջական ծառայությունՎաշինգտոնը մտադիր է վերջնականապես վերաձևել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը. «Փաստ»Ատոմակայանը կփակվի՝ մոդուլային ատոմակայանի կառուցման սոուսի ներքո․ Մարուքյան Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջևՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Երկկողմանի սուր Հայաստանի համար. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են ջերմային այրվածքներnվ 68-ամյա կնոջ կյանքի համար «Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիս. «Փաստ»Տարեցների համար անվճար տրանսպորտը լուծում է մի քանի խնդիր. Հրայր ԿամենդատյանԱնհանգստացնող ցուցանիշներն ու դրանց խորքային միտումները. «Փաստ»Չինական արևային վահանակների արտադրողը թանկարժեք արծաթը փոխարինելու է ոչ թանկարժեք մետաղներովՈ՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության համաձայնագիրը Թրամփի TRIPP-ն է․ Արման Թաթոյանի հոդվածը Newsweek-ում Ոսկյա զարդերի՝ ԱԱՀ-ով հարկման գործընթացում փոփոխություններ կլինեն. «Փաստ»Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ»9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ»Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ»«Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ»Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ»Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ»Հայաստանում կպարզեցվի զինծառայողների պարտադիր ատեստավորման ընթացակարգը ԱՄՆ զինվորականները Թուրքիայի լեռնային շրջաններում ցածր բարձրության վրա ուղղաթիռների թռիչքներ են փորձարկումԻրանի նախագահը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի երկրներին «թշնամական դավադրությունները կանխելուն» օգնելու համարԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում56 տարեկանում երազանքային կազմվածքը. Ջենիֆեր Լոպեսը ցուցադրում է իր կատարյալ մարմինը Արման Ծառուկյան․ Այս պահին թեթեւ քաշային կարգում ինձ ոչ ոք չի կարող հաղթել Օրբանը Ուկրաինան մասամբ ընդունելու ԵՄ ծրագիրը համարել է Հունգարիայի դեմ պшտերազմ հայտարարելՔուրթ Քոբեյնի մահվան առեղծվածը. Դատաբժշկական փորձագետները կասկածում են, որ դա սպանություն է եղել Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՀիսուսի արձանը մեծ ազդեցություն է ունենալու կինոինդուստրիայի վրաՊրեմիերա. Արման Հովհաննիսյան-«Իմը քոնն է» Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովՇնորհավորո՛ւմ ենք Սամվել Կարապետյանին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ. Խաչիկ ԱսրյանՅունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ Այս օրինագիծը միայն «ՀայաՔվե»-ի դեմ չէ, այն ուղիղ հարված է ժողովրդավարությանը․ Ավետիք ՉալաբյանՁմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBankԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Գործող ռեժիմը կախվածության մեջ է Բաքվից և Անկարայից․ Արմեն ՄանվելյանՀամապարփակ անվտանգության հայեցակարգը թույլ կտա բանակը դարձնել խաղաղության երաշխիք․ Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնում Հայաստանը 2025-ին գերազանցել է էներգետիկ սպասումները