Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան


Նախարարությունը փաստացի ձախողում է կենսաթոշակային ոլորտի առանցքային բարեփոխումը

Տնտեսություն

Կենսաթոշակի անցնող անձանց աշխատանքային կեղծ ստաժերի հավելագրման համար շարունակում են առկա մնալ արատավոր պայմանները: Իսկ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է:

Կենսաթոշակային իրավունք տվող, առնվազն 10 տարվա ստաժ ունեցող քաղաքացիները կենսաթոշակի անցնում են 63 տարեկանից, իսկ չունեցողները՝ 65 տարեկանից: Առաջին 10 տարվա դեպքում կենսաթոշակային իրավունք տվող յուրաքանչյուր տարվա ստաժը բարձրացնում է կենսաթոշակի բազային չափը՝ 950 դրամով:

Օրինակ՝ եթե քաղաքացին ունի ասենք 8 տարվա ստաժ, ապա նրա ունեցած ստաժին 2 տարվա կեղծ ստաժ ավելացնելու պարագայում՝ այդ քաղաքացին կենսաթոշակի կանցնի իր համար օրենքով սահմանված տարիքից (65 տարեկան) 2 տարի շուտ: Հետևաբար, պետական բյուջեից նրան կվճարվի անօրինական կենսաթոշակ՝ 660 հազար դրամ ընդհանուր չափով: Բացի սա՝ անօրինական ձևով կավելանա նաև այդ քաղաքացու կենսաթոշակի ամսական չափը՝ կեղծ ստաժի տարիներին համապատասան:

Իհարկե, սա համակարգային լուրջ խնդիր է, որը հանգեցնում է կոռուպցիոն դրսևորումների: Ակնհայտ է նաև, որ միայն իրավապահ մարմինների պայքարը կոռուպցիա ծնող արատավոր այս երևույթի դեմ չի կարող լիարժեք արդյունք ապահովել: Բնականաբար, այս երևույթը հնարավոր է վերացնել միայն համակարգային բարեփոխումների միջոցով: Վերջինիս մասին արդեն երկու տարի խոսում են գործող իշխանությունները, իսկ իրականում այն մնում է չլուծված՝ պետական բարձիթողի կառավարման ֆոնին:

Հետևանքներն էլ լինում են՝

  • պահպանվող էական ռիսկերը և պետական բյուջեից անօրինական ծախսերը,
  • ոլորտի մանր ու միջին չինովնիկների պարբերաբար ձերբակալությունները, որի մասին պարբերաբար տեղեկանում ենք ԶԼՄ-ների հրապարակումներից:

Նորից հիշեցնեմ. մեկ անգամ և ամբողջական թվայնացնելով աշխատանքային գրքույկները՝ հնարավոր կլիներ լիարժեք ապահովել անհրաժեշտ տեղեկատվական հիմքը՝ աշխատանքային կեղծ ստաժի հիման վրա կենսաթոշակի նշանակումները բացառելու համար:

Համակարգային լուծման այս աշխատանքները մեկնարկել են դեռևս 2016 թվականի օգոստոսից, որը պետք է ավարտվեր 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Սակայն մեկ տարով հետաձգվեց օրենքվ սահմանված այդ ժամկետը՝ իշխանափոխությունից հետո ձևավորված կառավարության առաջարկով:

Այս ընթացքում բազմիցս ենք հայտնել հիմնավոր մտահոգություններ առ այն, որ նման անբավարար տեմպի ու անհետևողականության պարագայում հնարավոր չի լինելու ժամանակին ավարտել աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը:

Հիմա էլ արձանագրում ենք. մեր մտահոգությունն այլևս իրողություն է՝ օրենքով սահմանված ժամկետում պատասխանատու պետական մարմինը նորից չավարտեց համակարգային առումով այս կարևոր գործընթացը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն (հղումը՝ http://www.mlsa.am/?p=25908)՝ այս գործընթացն ավարտին հասցնելու ժամկետները նորից հետաձգվել են՝ այս անգամ էլ երկու տարով:

Գործընթացի շրջանակներում 2019 թվականին նախատեսված էր հավաքագրել և տեսաներածել շուրջ 350 հազար աշխատանքային գրքույկ։

Ի դեպ, նաև այս աշխատանքների պատշաճ կատարումն ապահովելու համար են աշխատավարձ և աննախադեպ չափերի պարգևատրումներ ստացել ոլորտը համակարգող բարձրաստիճան պաշտոնյաները:

Սակայն փաստն այն է, որ նախարարությունը ծրագրված այս աշխատանքները թերակատարել է շուրջ 65 տոկոսով և հավաքագրել է ընդամենը 125 հազար աշխատանքային գրքույկ: Այս պատճառով էլ կատարված օրենսդրական փոփոխությամբ նորից երկարաձգեցին աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքների ժամկետը:

ՀՀ օրենսդրությամբ այս գործընթացի կազմակերպման ու իրականացման առաջնային պատասխանատուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն է: Խոսքը վերաբերում է վարձու աշխատողների աշխատանքային գրքույկներին, որոնք գործատուները պետք է ներկայացնեին պետական այդ ծառայություն, իսկ վերջինս էլ՝ պետք է դրանք սքանավորեր ու մուտքագրեր կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան:

Ի դեպ, սոցիալական ապահովության պետական ծառայությունն ունի 50-ից ավել տարածքային բաժիններ շուրջ 650 աշխատողներով և այս աշխատանքները կատարելու համար ուներ շուրջ 4 տարի ժամանակ:

Իսկ նախարարության տարածած հաղորդագրությամբ, որպես աշխատանքները ժամանակին չավարտելու պատճառ, բերված է գործատուների մի մասի կողմից իրենց պարտավորությունների չկատարումը և դրա համար վարչական պատասխանատվության բացակայությունը:

Զարմանալի է, որ այս մասին ոլորտի պատասխանատուները հիշում են միայն սահմանված ժամկետի ավարտին՝ ծրագրված իրենց աշխատանքները ձախողելուց հետո:

Իրականում պատասխանատու պետական մարմինն օրենքով սահմանված ժամկետում չի ավարտել իրնեն վերապահված աշխատանքները՝ կա՛մ չկարևորելով դրանց հրատապ անհրաժեշտությունը, կա՛մ ոչ պատշաճ իրականացնելով իր հիմնական գործառույթները:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող

Պահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԵս կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԵրիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում է