Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 262 մասնակիցների մեջ բաժանեց 2-6-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հարությունյանին շնորհվեց երրորդ մրցանակը:
Կես միավոր ավել վաստակեց գրոսմայստեր Պուրիա Դարինին (Իրան), որն էլ դարձավ մրցաշարի հաղթող:
Գրոսմայստեր Դավիթ Պետրոսյանի արդյունքն է 6,5, միջազգային վարպետ Աշոտ Նադանյանինը' 6 միավոր. տեղեկացնում է armchess.am-ը: