Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից


«Փոր­ձում ենք դժվա­րու­թյուն­նե­րը վե­րա­ծել հնա­րա­վո­րու­թյան». վե­րա­կանգ­նե­լով տա­վու­շյան ձե­ռա­գոր­ծի բազ­մա­դա­րյա ավան­դույթ­նե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ մարզերում գործազրկությունը շատ ավելի մեծ ծավալների է հասնում, քան մայրաքաղաքում, և այս առումով շատ կարևոր է աշխատատեղերի ստեղծումը, հատկապես, եթե դրանք նպաստում են արհեստագործության տարբեր ճյուղերի զարգացմանը և ավանդույթների վերականգնմանը: Այդպիսի առաքելություն է որդեգրել «Թելիկ» ձեռագործ աշխատանքների բրենդը, որը կոչված է վերականգնելու տավուշյան ավանդական գորգագործության, կարպետագործության, ասեղնագործության և ձեռագործի այլ ճյուղերի բազմադարյա ավանդույթները՝ դրանք նաև կիրառելի դարձնելով ժամանակակից կենցաղում։

«Թելիկ» սոցիալ-մշակութային ՀԿ-ի տնօրեն Հասմիկ Մարգարյանը նշում է, որ 2016 թվականին բրենդի գաղափարի առաջացումը կապված է Բագրատ Սրբազանի անվան հետ, որը դեռևս 2015 թվականին նշանակվեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ: «Սա իր մտահղացումն էր: 

Իջևանում խորհրդային շրջանում եղել է շատ հայտնի գորգի գործարան: 

Հիմա, կարելի է ասել, այն համարյա թե չի գործում: Նպատակն այն էր, որ զարկ տրվի գորգագործությանը և մեր տարածաշրջանում ապահովվի կանանց զբաղվածությունը և ամենակարևորը՝ վերականգնվեն ձեռագործ աշխատանքների ավանդույթները: 2016 թվականից սկսեցինք մեր աշխատանքները՝ համագործակցելով տարբեր մարդկանց ու ծրագրերի՝ ՄԱԿ-ի, «Կլոր սեղան», «Պահապան», «Հանգույց» հիմնադրամների հետ: 

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ, ֆինանսավորմամբ կառուցվեց մեր առաջնորդարանի շենքը, այդ ծրագրի մեջ ներառված էր նաև գորգագործության ծրագիրը: Համագործակցում ենք «Իմ Հայաստան» ծրագրի, նաև «Հանգույց» հիմնադրամի հետ: «Տուրք» ծրագրի միջոցով նրանք մեզ դազգահ և թել էին տալիս ու կազմակերպում ուսուցում:

Շատ կարևոր է չմոռանալ բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք աջակցել են մեզ այս ընթացքում: Առանց նրանց որևէ բան անել հնարավոր չէր լինի: Այսպիսով՝ համադրեցինք մի քանի ծրագրերի հետ համագործակցությունը և սկսեցինք գորգագործության ծրագիրը: Մեկ մեծ գորգ ենք գործել, որը կոչվում է «Ուտիքի Աստղահավք»: Ինչպես հաճախ է լինում, ծրագիրն ավարտելուց հետո ձեռք բերված հաստոցները, ցավոք, դրվում են մի կողմ, քանի որ ֆինանսական միջոցներ չեն լինում: Բայց մենք փորձեցինք շարունակել սկսածը: 

Այս ընթացքում «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի հետ շյուղագործության ծրագիր կյանքի կոչեցինք: Երբ գորգագործության ծրագիրն ընդհատվեց, որոշեցինք մի խումբ կանանցով շարունակել մեր աշխատանքը՝ հաշվի չառնելով ֆինանսավորում կլինի, ապրանքը կվաճառվի, թե ոչ: Կանայք ինքնադրսևորման, ինքնաարտահայտման, շփման կարիք ունեն, և հենց նրանք ասացին՝ իրենց հետաքրքիր չէ՝ կվաճառվեն աշխատանքները, թե ոչ, կարևորը զբաղվում են, շփվում իրար հետ: 

Այդ ընթացքում որոշ ծրագրեր եղան, ընդմիջումներ՝ նույնպես: Այս պահին գորգագործության ծրագիրը դադարեցրել ենք հասկանալի իրավիճակի պատճառով, քանի որ բազմամարդ հավաքներ չենք կարող կազմակերպել: Մեր մի շարք ծրագրեր խափանվեցին: Ասեղնագործել էինք թեյի սրբիչներ, սփռոցներ և այլ պարագաներ, սակայն ամեն ինչ մնաց դարակներում: Ցավոք, համաճարակը փոխեց բոլոր ծրագրերը, որոշել էինք «Թելիկ» բրենդն էլ ավելի հայտնի դարձնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասմիկը: 

Այս աշխատանքի միջոցով փորձ է արվում բարելավել Իջևանում և հարակից գյուղերում բնակվող, մեծմասամբ մանկահասակ երեխաներ ունեցող կանանց կյանքի որակը, ինչը ևս շատ կարևոր է: «Մարդիկ կարող են գալ, զբաղվել ձեռագործ ինչ-որ աշխատանքով, ժամանակ անցկացնել, բայց շատերը ցանկություն են հայտնում, որ այդ զբաղմունքով իրենք նաև գումար վաստակեն: Այս ընթացքում եղան կանայք, որոնք աշխատանք գտան ու գնացին, բաց շատերն անգամ ասում են՝ եթե «Թելիկում» աշխատանքը մշտական բնույթ կրի, ապա իրենք կարող են ավելի քիչ գումարով այստեղ աշխատել: 

Բայց, ցավոք, հիմա դժվար ժամանակներ են, պատվերներ չեն լինում: Հիմա մտածում ենք ավելի պրակտիկ, պարզ արտադրանք ստեղծելու մասին, որ կարողանանք տեղի շուկայում իրացնել: Անկեղծ ասած, ասեղնագործ սրբիչները և ձեռագործ այլ իրերն այնքան էլ մատչելի չեն: Բացի դա, այսօր շատ ավելի բարդ գործ է հաճախորդ գտնելը: Ուստի մենք փորձում ենք հարմարվել իրավիճակին: 

Այս պահին մտածում ենք անկողնային պարագաներ արտադրելու մասին՝ տարբեր գների, որպեսզի հասանելի լինի ավելի շատ մարդկանց, իսկ վաճառքից ստացված եկամուտով էլ կկարողանանք գումարի շրջանառություն ապահովել: Առհասարակ, կարևոր է, որպեսզի աշխատանքը չդադարի: Հույս ունենք՝ մեր կյանքը հունի մեջ կընկնի, խնդիրները կկարգավորվեն, և մարդիկ կվերադառնան իրենց բնականոն կյանքին»,նշում է մեր զրուցակիցը:

Ինչպես Հասմիկն է ասում, այս օրերին դժվարությունները փորձում են հնարավորության վերածել, նոր գաղափարներ կյանքի կոչել: ««Կլոր սեղան» հիմնադրամի հետ մի ծրագիր ենք սկսել, որն այժմ ընթացքի մեջ է: Գործում ենք մեծ՝ «Շուլալ» կոչվող կարպետը: Տարիներ շարունակ այս չափի՝ 130/ 170 սմ, շուլալ կարպետ չի գործվել: Մտածում ենք այն մասին, որ մինչև կարպետը գործել, ավարտելը փորձենք այն վաճառել: Տեսնենք, թե որքանով կկարողանանք այս գաղափարը կյանքի կոչել»,-ընդգծում է ՀԿ-ի տնօրենը:

Մինչ երկրում համաճարակի պատճառով իրավիճակի փոփոխությանը, ձեռագործ տարբեր աշխատանքների ստեղծման գործում ներգրավված է եղել մոտավորապես 15 կին: «Նրանք տարբեր չափի եկամուտ էին ստանում, կախված աշխատանքի և վաճառքի քանակից: Մեր ստեղծած աշխատանքները ոչ միայն ներքին շուկայի սպառման համար են: 

Փորձ արեցինք օնլայն խանութների միջոցով վաճառել դրանք, մի քանի իրերի փոքր վաճառք կարողացանք իրականացնել, սակայն այսօր խնդիրն այն է, որ սոցցանցային էջերով զբաղվող մասնագետ չունենք: Օտարերկրացիների, սփյուռքահայերի համար հայկական ավանդական նախշեր պարունակող իրերը ևս շատ հետաքրքիր են: Շատերը ձեռք են բերում դրանք, նվիրում իրենց հարազատներին ու ընկերներին: 

Չնայած առկա բոլոր դժվարություններին՝ փորձում ենք օգտվել բոլոր հնարավոր հարթակներից: Ցանկանում էինք կայունություն ունենալ այս առումով, սակայն ծրագրերը փոխվեցին, հիմա փորձում ենք դժվարությունները վերածել հնարավորության»,ասում է Հասմիկը:

Ամեն անգամ, երբ «Փաստը» զրուցում է արհեստների տարբեր ճյուղերով զբաղվող անհատների ու կազմակերպությունների հետ, կարևոր հարցերից մեկը, որ մշտապես ուղղում ենք մեր զրուցակիցներին, հետևյալն է՝ իսկ երիտասարդներին հետաքրքրո՞ւմ է այն, ինչ դուք անում եք, նրանք ձգտում ունե՞ն դեպի ավանդականը:

Հասմիկն ասում է՝ երիտասարդների, նաև դպրոցահասակ երեխաների մոտ հետաքրքրություն կա ձեռագործ աշխատանքներ սովորելու հարցում: «Հիմա մեր շենքային պայմանները լավացել են, մեծացել, և նույնիսկ այս համաճարակային պայմաններում կարող ենք 5-6 հոգու հետ դասեր կազմակերպել: Դրանք պետք է պարտադիր կազմակերպվեն: 

Տավուշի թեմի առաջնորդարանում գործում է «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնը: Ծրագրեր կան, եթե դրանք հաստատվեն, ապա երեխաները հնարավորություն կունենան սեպտեմբերից ասեղնագործություն սովորելու: Որոշ ժամանակ առաջ առաջարկեցի երեխաներին՝ եկեք միասին կարպետ կամ գորգ գործենք: Ասեմ ձեզ՝ ունենք տղաներ, որոնք կարողանում են գորգ գործել: Շատ կցանկանայի, որ այդ երեխաները շարունակեն զարգացնել իրենց հմտությունները և դառնան կայացած մասնագետներ»,-եզրափակում է Հասմիկ Մարգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա Կոստանյան