Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա Յոլյան Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա Կոստանյան Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ» «Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»


Գիտե՞ք, թե իրականում ինչի համար է հարսի քողը

Lifestyle

Հարսանեկան քողի պատմական արմատները գալիս են հին հռոմեացիների ամուսնության արարողություններից: Հին Հռոմում հարսին արարողության ժամանակ ծածկել են ոտքից գլուխ: Այն ժամանակներում մարդիկ հավատում էին չար ոգիներին, որոնք, նախանձելով երիտասարդի երջանկությանը, կարող էին դժբախտություններ բերել հարսնացուին և փեսային: Դա կանխելու համար էլ հարսնացուն, ծածկելով դեմքը քողով, թաքնվում էր չար աչքերից: Բացի դա, ծնողները տղային թույլ չէին տալիս հարսնացուին տեսնել մինչև հարսանիքը, քանի որ հնարավոր էր, որ փեսան, չհամակրելով իր ապագա հարսնացուին, հրաժարվեր նրա հետ ամուսնանալու մտքից: Ուստի միայն հանդիսության ավարտից հետո էր փեսացուն բարձրացնում հարսի քողն ու առաջին անգամ տեսնում նրան: 

Ներկայիս քողի տեսքը բավականին տարբերվում է ավելի վաղ օգտագործված քողերից: Հին քողերը եղել են մեծ և հաստ կտորից, որը եղել է անթափանց և ձգվել է մինչև գետին: Հետագայում քողը իր երբեմնի «իմաստը»` դեմքը թաքցնելու ֆունկցիան, կորցրել է, և սկսել են օգտագործել ճերմակ քող, որը նորահարսի գեղեցկությունը դարձնում է եթերային: Քող կրելու ավանդույթը Եվրոպա է մտել և ամրապնդվել Խաչակրաց արշավանքների ժամանակ: 

Խաչակիրները տեսել են հրեական ծեսերով հարսանիքները, որոնց ժամանակ հարսնացուն փեսացուին է ներկայացել ոտքից գլուխ սպիտակ սավանի մեջ փաթաթված և այդպես էլ մնացել է մինչև արարողության ավարտը: 

11-12-րդ դարերում եվրոպացի կանայք սկսել են զարդարել իրենց գլուխները տարբեր գույների քողերով, որոնք անգամ ասեղնագործված են եղել արծաթե և ոսկե թելերով: Միջնադարյան Եվրոպայում նորաձև են եղել սրածայր գլխարկները (գոթական ոճ), որոնք 15-րդ դարից սկսած սկսել են զարդարել երկար քողերով, որոնք նման են եղել վարագույրի և հասել են մինչև ոտնաթաթեր: 

Պատմության յուրաքանչյուր դարաշրջան իր յուրահատուկ ազդեցությունն է գործել հարսանեկան քողի զարգացման վրա: Առաջին ամերիկուհին, որը հարսանիքի արարողությանը ներկայացել է շատ բարակ ժանյակազարդ երկար քողով, եղել է Նելլի Կուստիս անունով մի աղջիկ: 

Աղջիկը եղել է մայոր Լորենս Լյուիսի հարսնացուն, որը համարվել է ԱՄՆ նախագահի «աջ ձեռքը»: Նելլին զարդարել է իրեն քողով, որպեսզի մեկ անգամ ևս իր սիրելիի աչքերում տեսնի այն հիացմունքը, ինչպիսին եղել է առաջին անգամ, երբ մայորը տեսել է աղջկա հրեշտակային գեղեցկության ուրվագիծը պատուհանի վարագույրի հետևից և սիրահարվել: Քողերի պատմության մեջ կարևոր փուլ է եղել սինթետիկ գործվածքների հայտնաբերումը, ինչը տեղի է ունեցել Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո: 

Քողը համեստ ծածկոցից վերածվել է տարբեր ոճերի և ձևավորման հարսանեկան շքեղ հագուստի անբաժանելի մասի: Քողերը ժամանակի ընթացքում էական փոփոխությունների են ենթարկվել: Բացի դա, քողին վերագրել ու վերագրում են ևս մի քանի հատկություն: 

Քողի սպիտակ գույնը խորհրդանշել է հարսի մաքրությունը: Հարսանեկան արարողության ավարտին անցկացվում է նաև քողի հանման արարողությունը: Յուրաքանչյուր երկրում այս արարողությունը տարբերվում է, սակայն նշանակությունը ամենուր նույնն է՝ աղջիկը հրաժեշտ է տալիս իր անհոգ աղջկական կյանքին և փոխում է այն ամուսնական և ավելի հասուն կյանքով: 

Մի քանի երկրներում, ըստ ավանդույթի, հարսի քողը հանում է փեսան, որը նշանակում է, որ հարսը հնազանդվում է փեսային: Սակայն եթե հարսը ցանկանում է լինել փեսայի հետ հավասար, ապա քողը ինքն է իր գլխից հանում:

 

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանԴատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Տրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր ԿամենդատյանՀանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանԻշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ ՍավգուլյանԳյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ Սավգուլյան