Orer.am-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր իրենց անհանգստությունն ու դժգոհությունն են հայտնում հանրապետության միջհամայնքային, հանրապետական նշանակության ճանապարհներին տիրող վիճակից:
Հանրապետության համարյա թե բոլոր շրջաններում տեղումներ են, հյուսիսային շրջաններում առատ ձյուն է, սակայն ճանապարհները չեն մաքրվում և պատշաճ հսկողություն չի իրականացվում:
Իսկ որտե՞ղ են պատասխանատուները: Գուցե, ինչպես միշտ, եղանակը «անակնկալի է բերել»...