Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. Թրամփ Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան Մինչ խոսվում է վիզաների ազատականացման մասին, հայաստանցիների համար գնալով ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը. «Փաստ»


«Եթե կա­ռա­վա­րու­թյու­նը հրա­տապ մի­ջոց­ներ չձեռ­նար­կի, երկ­նիշ տնտե­սա­կան ան­կումն ան­խու­սա­փե­լի է լի­նե­լու». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Համաճարակը չհաղթահարելու խնդիրն իր ուղիղ ազդեցությունն է ունենում տնտեսության վրա, և այս առումով վիճակագրության բացասական ընդհանուր ցուցանիշները, բնականաբար, կանխատեսելի էին: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Էդուարդ Պետրոսյանը:

«Համաշխարհային տնտեսությունը ռեցեսիայից դուրս գալու նշաններ է ցույց տալիս, գերտերությունները գործազրկության կրճատման դինամիկա են գրանցում: Մեզ մոտ, սակայն, բացասական դինամիկան դեռ շարունակվում է: Մենք դեռ սկզբնական փուլում էինք բարձրաձայնում, որ ՓՄՁ-ները ռիսկային գոտում են: 

Ու ինչպես կանխատեսում էինք, ՓՄՁ-ներն այսօր մասսայական սկսում են փակվել: Մեզ մոտ աշխատատեղերի կրճատման գործընթացը դեռ շարունակվում է, ինչը, բնականաբար, իր ուղղակի ազդեցությունն է ունենում մեր երկրի տնտեսության թե՛ առաջարկի, թե՛ պահանջարկի վրա: 

Վերջերս մամուլում հայտնվեց մի տեղեկություն, ըստ որի՝ սուպերմարկետների ցանցերից մեկի աշխատակիցները հայտնել էին, որ իրենց պարտադրում են հարկադիր պարապուրդի գնալ, քիչ ներկայանալ աշխատանքի, որ քիչ վճարեն:

 Իսկ պատճառն առևտրաշրջանառության նվազումն էր: Բացի այդ, կան տեղեկություններ, որ բոլոր խոշոր առևտրային ցանցերում առևտրաշրջանառության կտրուկ անկում է գրանցվել: Այս հանգամանքը հստակ ցուցիչ է առ այն, որ եթե մարդիկ չեն աշխատում, եկամուտ չեն ստանում, չեն սպառում, արտադրությունը սկսում է կրճատվել: 

Տնտեսվարողներն իրենց արտադրանքի ծավալները սկսում են կրճատել, ինչն էլ ուղղակի սկսում է ազդել հարկային մուտքերի, պետության եկամուտների և, ընդհանրապես, երկրի սոցիալտնտեսական իրավիճակի վրա: 

Հիմա մեզ մոտ այս գործընթացը հետզհետե խորանում է: Ու ցավով պետք է արձանագրել, որ կառավարությունը շատ ուշացումով է արձագանքում տնտեսական գործընթացներին, այնինչ տնտեսությունը դինամիկ գործընթաց է ենթադրում»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ կառավարությունը պարտավոր է անընդհատ մատը զարկերակի վրա պահել:

«Այն, որ երկրում սոցիալ-տնտեսական ճգնաժամը խորանում է, վկայում է սպառման կտրուկ անկման մասին, իսկ սպառման կտրուկ անկումն իր հերթին նաև հարկային մուտքերի թերակատարման է հանգեցնում: 

Առհասարակ, փաստերը վկայում են, որ կառավարության կանխատեսումները չափազանց լավատեսական են եղել թե՛ տնտեսական անկման, թե՛ հարկային մուտքերի թերակատարման տեսանկյունից: 

Իրականում, ըստ իս, հարկային մուտքերը շատ ավելի շոշափելի չափով կթերակատարվեն, քան նախատեսվել էր բյուջեով: Եվ, մեծ հաշվով, եթե կառավարությունը հրատապ միջոցներ չձեռնարկի, երկնիշ տնտեսական անկումն անխուսափելի է լինելու»,-նշեց Է. Պետրոսյանը:

Տնտեսագետի խոսքով, համաշխարհային տնտեսական գործընթացների անմիջական ազդեցությունը մեր տնտեսության վրա չնչին է. 

«Հիմնական ազդեցությունն անուղղակի է. օրինակ՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում վեց օր անընդմեջ դոլարն արժեզրկվել է, ինչը դրական կանդրադառնա առավելապես զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա: 

Օրինակ՝ դրական ազդեցություն կունենա հանքարդյունաբերության վրա՝ մետաղների գները կբարձրանան, ինչն էլ կնպաստի հարկային մուտքերի ավելացմանը: Սա մի ուղղություն է, որը, այո, ինչ-որ չափով դրական կազդի, բայց քանի որ մենք կախված ենք գործընկեր երկրների տնտեսություններից, հասկանալու համար, թե մեզ ինչ է սպասվում, պետք է հետևենք հենց այդ երկրների դինամիկային: 

Մեր հիմնական ֆինանսական հոսքերը, օրինակ՝ Ռուսաստանից, ԱՄԷ-ից էին, բայց այդ երկրներում ևս ճգնաժամը տարբեր ուղղություններով շատ լուրջ հարվածներ է հասցրել: Պետք է հասկանանք, որ այդ ֆինանսական հոսքերը, որոնք ստանում էինք, չենք ունենալու, ու դրան համահունչ պլանավորում իրականացնենք: Մեր խնդիրն այն է, որ ավելի շատ սպառող տնտեսություն ունենք, բայց հարկավոր է արտադրող, ստեղծող տնտեսություն ունենալու ուղղությամբ աշխատել:

 Դրա համար պետք է աշխատատեղեր, նոր բիզնեսներ բացվեն: Իսկ այսօր ականատես ենք լինում, որ կառավարությունը, վարելով ջայլամային քաղաքականություն ու չնկատելու տալով դառը իրողությունները, թույլ է տալիս, որ ամեն օր բիզնեսներ փակվեն: Բայց չէ՞ որ դրանք հետո դժվար են բացվելու»: Էդուարդ Պետրոսյանը շեշտեց, որ անգամ եթե համաճարակը հաղթահարենք, օրինակ՝ նույն տուրիստական հոսքերը երկար ժամանակ դեռ չեն վերականգնվելու:

«Այդ հանգամանքն իր ուղղակի ազդեցությունն է ունենալու տուրիզմի, սպասարկման ոլորտում ընդգրկված կամ դրանց հետ փոխկապակցված ոլորտներում աշխատող հարյուր հազարավոր մարդկանց կենցաղի վրա:

 Մարդիկ գումար չեն աշխատելու, չեն ծախսելու, իսկ եթե չեն ծախսելու, երկրում ապրանք չի արտադրվելու: Մարդիկ արդեն ավելի քիչ են գնում, քան նախկինում, սպառման խնդիր կա: Սոցիալական ճգնաժամը հենց սա է, որի մասին բարձրաձայնում ենք, իսկ կառավարությունն ասում է՝ չէ, նման բան չկա:

 

Երբ մարդը ոչ մի տեղից եկամուտ չի ստանում, մի ամիս իր խնայողությունն է ծախսում, մյուս ամիս՝ պարտք վերցնում, հետո ի՞նչ պետք է անի: Հետո սկսում է պարզապես չգնել: 

Խոշոր առևտրային կենտրոնների առևտրաշրջանառության կտրուկ անկումը հենց այդ մասին է վկայում: Ի վերջո, մեր բնակչության գերակշիռ մասին սովորաբար հասանելի են խիստ առաջին անհրաժեշտության ապրանքները: Ըստ էության, ինքն այսօր կրճատել է իր համար խիստ առաջին անհրաժեշտության ապրանքների առևտուրը, իսկ եթե կրճատել է, նշանակում է՝ իրավիճակը ճգնաժամային է: Բարդ չէ հասկանալ այս ամենը»,-ընդգծեց մեր զրուցակիցը: 

Նա շեշտեց, որ այս ընթացքում բազմիցս հայտարարվել է ճգնաժամի բնույթի մասին, և մեր խնդիրն էր շատ արագ արձագանքել այն իրողություններին, որ կային աշխարհում: «Բայց մենք այսօր մեր երկրում պահանջարկի կտրուկ կրճատում ունենք, մինչդեռ զարգացած երկրները, դրա հնարավորությունը գիտակցելով, ճիշտ ժամանակին այլ ճանապարհով գնացին:

 Խոսքը սոցիալական ուղիղ և շոշափելի աջակցության մասին է: Իրենք քաղաքացիներին մեծ գումար բաժանելով՝ ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական խնդիր էին լուծում, որ կարողանային պահանջարկի անկումը գոնե մեղմացնել, ինչն էլ իր հերթին կնպաստեր առաջարկի ինչ-որ չափով պահպանմանը: Մենք նման իրողությունների հետ հաշվի չենք նստում: 

Իսկ հիմա շատ երկրներ դուրս են գալիս ծանր իրավիճակից, քանի որ առողջապահական ճգնաժամը կառավարելի է դարձել: Իսկ մենք դեռ հետ ենք մնացել ու պատճառը հենց ժամանակին իրողությունների հետ հաշվի չնստելն է: 

Ընդհանուր առմամբ, տնտեսությունն ինքնահոսի է թողնված: Իրականում սոցիալական աջակցությունը պետք էր ապահովել անգամ պետական պարտք ներգրավելու միջոցով, որ հնարավոր լիներ զսպել տնտեսական անկումը: Իսկ հիմա կազմակերպությունները, մասնավորապես տնտեսության ողնաշարը հանդիսացող ՓՄՁ-ները շատ դանդաղ ու ծանր գնով կվերականգնվեն»,հավելեց տնտեսագետը:

Ամփոփելով՝ նա շեշտեց. «Այս ճգնաժամը ցույց տվեց, որ մեր տնտեսությունը մրցունակ չէ ու պատրաստ չէ դիմակայել մարտահրավերներին: Ճգնաժամը կրկին ապացուցեց մեր տնտեսության արմատապես վերափոխման անհրաժեշտության մասին: Դրա համար, սակայն, պլանավորում, ռազմավարական լուծումներ են անհրաժեշտ: Մոտեցումն ամբողջովին պետք է փոխվի, լուրջ աշխատանք է հարկավոր, ինչն այսօր չենք տեսնում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանՆերքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՓողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. Թրամփ ԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԹաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել