Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»


Վրաստանը պարտավոր է կանգնեցնել Բաքվին. հաջորդ թիրախը Թբիլիսին է

Միջազգային

 

Ադրբեջանցիները բողոքի ակցիա են իրականացրել Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց: Նրանք հնչեցրել են «օկուպացիայի» վերաբերյալ ավանդական բողոքները եւ հայտարարել նաեւ, թե Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը խոչընդոտում է ռեգիոնում ժողովուրդների զարգացմանը, վտանգի տակ դնում խաղաղությունն ու կայունությունը:

Ադրբեջանը հայտնվել է ծանր վիճակում եւ ակնառու է, որ փորձում է քաշել նաեւ Վրաստանին: Իհարկե, կասկած չկա, որ թե պաշտոնական Երեւանը, թե պաշտոնական Թբիլիսին, թե հայաստանյան, թե վրաստանյան հանրությունները կգտնեն բավարար խոհեմություն եւ կամք, որեւէ սադրանքի չտրվելու համար, երկուստեք հստակ պատկերացնելով հայ-վրացական հարաբերության թե երկկողմ, թե ռեգիոնալ ռազմավարական նշանակությունը:

Դա պատկերացնելը բարդ չէ, իսկ ով չի պատկերացնում, ընդամենը կարող է հիշել մի շարք իրողություններ, հասկանալու համար, թե իրականում որ պետությունն է դարձել ռեգիոնալ կայունության, խաղաղության եւ զարգացման լրջագույն սպառնալիք, կամ ավելի շուտ՝ որ պետությունները: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Վրաստանի հատուկ ծառայությունը հայտարարեց, որ Բաթումիում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացիների խմբի, որոնք կրել են ապօրինի զենք: Ի՞նչ էր անում Թուրքիայի քաղաքացիների խումբը Բաթումիում, կորոնավիրուսային համաճարակի կարանտինային արտակարգ դրության պայմաններում, այն էլ ապօրինի զենքով:

Զուգահեռ, ադրբեջանական պրոպագանդան ինտենսիվ տարածում էր, թե հայերը Վրաստանում հրահրում են վրաց-ադրբեջանական բախում: Ակնառու էր, թե ինչ թուրք-ադրբեջանական աքցան է հյուսվում Վրաստանի շուրջ, փորձելով զուգահեռ խթանել հակահայկական տրամադրություն Վրաստանի հանրության շրջանում:

Հնարքը թերեւս չստացվեց, ի տարբերություն օրինակ տարիներ առաջ առեւանգման, որ Թբիլիսիում իրականացրին Ադրբեջանի հատուկ ծառայությունները: 2017-ի մայիսին նրանք Վրաստանի մայրաքաղաքից առեւանգեցին ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթառլիին, անցկացնելով վրաց-ադրբեջանական սահմանն ու տանելով Բաքու: Դա Վրաստանի հեղինակությունն ու պետական անվտանգությունը վարկաբեկող քայլ էր, որին գնաց Ադրբեջանը:

Բաքուն 2018 թվականից բավականին ագրեսիվացրել է քայլերը Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ, համալիրի՝ ադրբեջանական վարչական տարածքում գտնվող հատվածը գործնականում փակելով վրաց ուխտավորների համար: Հետագայում Ադրբեջանը այդ տարածքում կենտրոնացրեց նաեւ սահմանապահ զորք: Զուգահեռ, Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմաբանները սկսեցին հայտարարել, որ Վրաստանի հարավարեւելյան շրջանը պատմական ադրբեջանական հող է, իսկ վանական համալիրը՝ իրականում աղվանական ժառանգություն, որի շարունակողն Ադրբեջանն է: Ադրբեջանցիները նաեւ Թբիլիսին հայտարարեցին ադրբեջանական մշակույթի քաղաք:

Ամիսներ առաջ եղան արբանյակային լուսանկարներ, որոնք փաստում էին, որ ադրբեջանական զինուժը դիրքեր է հաստատել Վրաստանի վարչական տարածքում:

Կա՞ արդյոք համոզվելու անհրաժեշտություն, որ Վրաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի համար ոչ պակաս թիրախ է, քան Հայաստանը: Այլ հարց է, թե ներկայումս թիրախավորման ինչ գործիքներ են կիրառվում Հայաստանի եւ Վրաստանի հանդեպ: Ռազմավարական նպատակադրումը սակայն մեկն է, որովհետեւ ինչպես Հայաստանը, այդպես էլ Վրաստանը կանգնած են Թուրքիայի դեպի արեւելք եւ դեպի հյուսիս ճանապարհին:

Վրաստանն իրեն թերեւս չի կարող թույլ տալ Բաքվին զգուշացնել այնպես, ինչպես օրինակ Թեհրանը: Բայց Վրաստանը պարտավոր է կանգնեցնել Բաքվին եւ թույլ չտալ այն կուլ տալու գործընթացը, որ ծավալում են Վրաստանի հարավ-արեւմուտքից եւ հարավ-արեւելքից: Առավել եւս, որ հայկական զինուժը Տավուշում Վրաստանի համար ապահովել է  ռազմավարական կարեւոր մի նախադրյալ:

Փաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանԸնդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ Սավգուլյան«Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ Ադամյան«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»