Գարիկ Մարտիրոսյանը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին
LifestyleՄեծ տագնապով հետևում եմ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Սոցկայքի իր էջում գրել է Գարիկ Մարտիրոսյանը:
«Դա Հայաստանի անկրկնելի տարածաշրջաններից է՝ իմ փոքրիկ հայրենիքը: Հենց Տավուշի մարզից են հայրական կողմից իմ արմատները: Մի քանի օր այնտեղ մարտեր են ընթացել: Թող Աստված լուսավորի զոհերի հոգին: Դադարեցրեք սադրել հայկական բանակին: Վերջ տվեք «հայկական ագրեսիայի» մասին հորինված տեղեկություններին: Հայաստանի վրա ցանկացած հարձակում ետ է մղվելու: Այդպես եղել է միշտ ու լինելու է միշտ: Խաղաղությունը միակ որոշումն է: Խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է»,-գրել նա՝ հրապարակելով ՀՀ եռագույնը:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ