Եթե ես զոհվեմ, ինձ մոտ մի եկեք հարգանքի համար, մեր տուն գնացեք, մորս հետ խոսեք, թող իմ կարոտը ձեզանից առնի
LifestyleԵթե ես զոհվեմ, հիշեցրեք մորս, որ ես պատերազմ էի գնացել, կռվում էի գիտակցելով` ում հետ ու ինչի համար, թող իր Աստծուց չխռովի ու չանիծի թշնամու մոր արգանդը:
Բացատրեք նրան, որ պատերազմը բակի կռիվ չէ տղաների հետ, որ իրար մի լավ ծեծեինք ու ողջ մնաինք:
Մխիթարեք նրան, որ ես զոհվելուց առաջ հասցրել եմ զոհեր տալ, և որ նա աշխարհի միակ մայրը չէ, ում գունավոր գլխաշորը սևով է փոխարինվելու, բայց նաև ասեք, որ իր ճերմակ վարսերին մայր մտնող արևի գույնն է վայելուչ:
Հորդորեք նրան, որ հանկարծ չարտասվի, ասեք, իր որդին հերոսի նման կռիվ է տվել ու թե համոզվի, ասեք, որ հասցրել եմ ընկնելու պահին նրա կոպերը համբուրել, թող որ համբույրս կոպերին պահի ու արցունքներով չլվանա:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ