«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը նախօրեին ավտովթարի է ենթարկվել: Օգոստոսի 14-ի երեկոյան «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Զաքար Կիրակոսյանը ծանր գանգուղեղային տրավմա է ստացել: Ականատեսները պատմում են, որ «Կամազ» մակնիշի մեքենան դուրս է եկել նրա դիմաց, Զաքար Կիրակոսյանը փորձել է խուսանավել, մեքենան շրջվել է, և նա ծանր վնասվածքներ է ստացել: «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ դեկանը, բացի ծանր գանգային տրամվայից, ունի նաև պոլիտրավմա և գտնվում է կոմատոզ վիճակում»,–գրում է թերթը։