Երևանում հայտնի «օրենքով գող» է մահացել
ՀասարակությունԵրևանում 57 տարեկան հասակում մահացել է օրենքով գող Ռաֆիկ Ամոյանը, ով քրեական աշխարհում հայտնի է Եզդի Ռաֆիկ կամ Ռաֆ Կրասնոդարսկի անունով: Մահվան պատճառը լյարդի ցիռոզն է: Այս մասին հայտնում է Պրայմ Կրայմը:
Պարբերականը գրում է, որ ազգությամբ եզդի քրեական հեղինակությունն օրենքով գողի կոչում ստացել է 1988 թվականին: 2016 թվականին նա Ուկրաինայից արտաքսվել էր Հայաստան, որտեղ ապրում էր մինչև մահ: