Որքան ժամանակ հետո է կորոնավիրուսը ոչնչանում ջրի մեջ
LifestyleԿորոնավիրուսի գրեթե բոլոր մասնիկները (90 տոկոս) ոչնչանում են ջրի մեջ մեկ օրվա ընթացքում, իսկ 72 ժամվա ընթացքում ոչնչանում է մասնիկների 99.9 տոկոսը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ խոսքը սենյակային ջերմաստիճանի ջրի մասին է: Տվյալները հիմնված են «Վեկտոր» կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրության վրա՝ ջրի նմուշներում COVID-19-ի կենսունակությունը որոշելու համար:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ