Christie’s աճուրդի ընթացքում վաճառվել է ամենաթանկ պայուսակը. որքա՞ն արժե այն
LifestyleՀիմալայան կոկորդիլոսի կաշվից պատրաստված Birkin պայուսակը ռեկորդ է սահմանել Հոնգկոնգում Christie’s աճուրդի ընթացքում, հայտնում է The Independent-ը։ Խոսքը Hermes Diamond Himalaya Birkin 25 հազվագյուտ պայուսակի մասին է։ Աքսեսուարը պատված է 18 կարատանոց սպիտակ ոսկով ու ադամանդով։
Այն առցանց աճուրդի ընթացքում վաճառվել է 300 հազար դոլարով։ Պարբերականի տեղեկություններով՝ անանուն գնորդը աշխարհի 29 երկրներից բազմաթիվ մասնակիցներից մեկն էր։ Պայուսակը գնել ցանկացողների 34 տոկոսն առաջին անգամ է աճուրդին մասնակցել։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ