«Թերությունը գեղեցիկ է». ամենացանկալի կանայք՝ գեղեցկության մասին
LifestyleԻ՞նչ է գեղեցկությունը. տարիներ շարունակ մարդիկ փնտրում են դրա բացատրությունը, սակայն ոչ ոք այդպես էլ չի գտել բացարձակ չափարոշիչներ, թե ինչն է գեղեցիկ, ինչը՝ ոչ: Պատճառը մեկն է՝ մարդիկ տարբեր են, ճաշակներն ու աշխարհընկալումը եւս: Հայտնի կանանց մեջ, այնուամենայնիվ, հեռուստադիտողը միշտ էլ գտնում է կրկնօրինակման մոդելների, որոնց համարում է գեղեցկության չափանիշ: Սակայն, եթե ուշադիր նայենք այդ կանանց, կտեսնենք, որ նրանք այնպիսին են, ինչպիսին բոլորը՝ իրենց առավելություններով ու թերություններով հանդերձ: Նրանց հմայքի գաղտնիքը մեկն է՝ ինքնավստահությունն:
Իսկ ի՞նչ են իրենք՝ գեղեցկուհիներն, ասել գեղեցկության մասին: Ներկայացնում ենք նրանցից մի քանիսի մտորումները:
Օդրի Հեփբերն

«Կնոջ գեղեցկությունը նրա հագած զգեստների մեջ չէ, ոչ էլ՝ նրա կառուցվածքի կամ սանրվածքի մեջ է: Կնոջ գեղեցկությունը նրա աչքերում է, քանի որ աչքերն են նրա սիրտը տանող դուռը, մի վայր, որտեղ սերն է ապրում: Կնոջ գեղեցկությունն արտացոլվում է նրա հոգու մեջ»:
Մերլին Մոնրո

«Թերությունը գեղեցիկ է, խենթությունը՝ հանճարեղ: Ավելի լավ է բացարձակ տարօրինակ լինել, քան ձանձրալի»:
Մոնիկա Բելուչի

«Գեղեցկությունը կենդանի ու հետաքրքիր է դառնում, երբ այն ընտելացնում ես:
Ես շատ գեղեցիկ մարդկանց եմ ճանաչում, որոնց կյանքը սարսափելի է: Նրանք այնքան անհարմար են զգում սեփական կաշվի մեջ: Հարմարավետությունը պետք է կախված լինի ոչ թե քո արտաքինից, այլ քո զգացողություններից»:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ