Reuters-ը գրում է, որ ԵՄ Արտաքին գործոց նախարարները պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կառավարություն ինքնուրույն որոշում կկայացնի, թե զենք ու զինամթերք մատակարարի Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությանը ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունից պաշտպանվելու համար, թե ոչ: Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը արդեն հայտարարել է, որ Գերմանիան չի կարող աչք փակել Իրաքում կատարվող ողբերգության վրա: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ մեկնում է Բաղդադ իրաքյան իշխանություններին անհրաժեշտ օգնության մասով խորհրդակցություններ անցկացնելու համար: Մինչ այդ Ֆրանսիան ևս հայտարարել էր, որ կօժանդակի քրդերին զենքով ու զինամթերքով ԱՄՆ հետ միասին: