Կնեսսետում տեղի ունեցած թեժ բանավեճից հետո` Իսրայելում ընդունվել է օրենք` սահմանելով այդ պետությունը որպես «հրեա ժողովրդի ազգային տարածք»: Օրենքի քննադատները համարում են, որ այն խարխլում է ժողովրդավարության հիմքերը և խախտում Իսրայելում ապրող արաբ փոքրամասնության իրավունքները:
Ինչպես հայտնում է Orer.am-ը՝ հղում անելով euronews.com կայքին, վարչապետ Բենյամին Նեթանյահուն աջակցում է այդ օրենքին. «Իսրայել պետությունը հրեական ազգային պետություն է: Ցանկանում եմ ընդգծել, որ այնտեղ բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են: Բայց այդ իրավունքները վերաբերվում են միայն հրեական ժողովրդի ներկայացուցիչներին. և' դրոշը, և' հիմնը, և' հրեաների արտագաղթի հնարավորությունն այլ երկրներից մեր ազգային խորհրդանիշների մասն են կազմում»:
Իսրայելի կառավարությունում օրենքը հաստատվել է 14 ձայնը 6-ի դեմ: Նրա հակառակորդների մեջ էին արդարադատության նախարար Ցիպի Լիվնին և ազատական կենտրոնամետ կուսակցության նախարարների «Էշ Ադիտ» խումբը, այդ թվում նաև, այդ կուսակցության ղեկավար, ֆինանսների նախարար Յաիր Լապիդը:
Օրենքը, որը կրքերի փոթորիկ առաջացրեց այն քննարկած քաղաքագետների մոտ, ընդունվել է Իսրայելում` արաբական փոքրամասնության շարքերում աճող լարվածության ֆոնի վրա: