Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»


Ոչ թե շնոր­հա­վո­րանք, այլ ան­ցյա­լը մրո­տե­լու կամ ջնջե­լու հեր­թա­կան ձա­խող­ված փորձ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Անկախությունը գերագույն արժեք է յուրաքանչյուր ժողովրդի համար։ Եվ հայ ժողովուրդը, 1915 թվականին վերապրելով ցեղասպանության արհավիրքը, մեծ զոհողությունների գնով 1918 թվականին կարողացավ վերականգնել իր անկախ պետականությունը, բայց Առաջին հանրապետության կյանքը տևեց ընդամենը 2 տարի, որից հետո Հայաստանն ընդգրկվեց Խորհրդային միության կազմում, և միայն 70 տարի հետո Հայաստանը հռչակվեց որպես անկախ պետություն։ Իսկ անկախության ձեռքբերման գործընթացի սկիզբը դրվեց ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից Հայաստանի անկախության հռչակագրի ընդունմամբ, որը տեղի ունեցավ 1990 թվականի օգոստոսի 23-ին։

Հռչակագիրը հիմնարար իրավական փաստաթուղթ էր, որը դեպի անկախություն տանող ճանապարհին նախանշում էր Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման ուղիները։ Անկախության հռչակագիրը ուղեկցեց հայ ժողովրդին դեպի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվե և իրական անկախ Հայաստան: Օրեր առաջ լրացավ անկախության հռչակագրի 30-րդ տարեդարձը, որը կարևոր առիթ է անկախության տարիներին մեր ունեցած ձեռքբերումները վերարժևորելու և, ըստ այդմ, նաև ապագայի ծրագրերը նախանշելու համար։

Այնինչ, Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում դա ընդհանրապես չէր երևում։ Տպավորություն է, որ Փաշինյանն իր ուղերձում ավելի շատ ցանկացել է սևացնել անցյալը ու ցույց տալ, թե ինչքան պայծառ է իր իշխանությունը, քան շնորհավորել Անկախության հռչակագրի 30-ամյակը։

Դրա համար էլ Փաշինյանն իր ուղերձում ընդգծում է, թե անցած 30 տարիներին չեն եղել պետական և հանրային ինստիտուտներ, երկիրը մխրճված է եղել կոռուպցիայի մեջ, քաղաքացին օտարված է եղել հասարակությունից, մի խոսքով, ամեն ինչ վատ է եղել բոլոր երեք նախագահների օրոք, պարզապես ոչ մի լավ բան չի եղել, և ամեն ինչ փոխվել է միայն 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ ինքն ու իր թիմը քայլելով եկել են փրկելու երկիրն ու ժողովրդին:

Եվ մեծ հաշվով վարչապետի ուղերձը ոչ թե շնորհավորանք էր, այլ անկախության տարիները մրոտելու կամ ջնջելու ձախողված փորձ, որպեսզի ցույց տա, թե ինքն է մեր իրական փրկիչը։ Հերթական անգամ այնպիսի տպավորություն է, որ գոնե ժամանակակից Հայաստանի պատմությունը սկսվում է 2018 թվականից։ Ճիշտ է՝ անկախության 30 տարիները զերծ չեն եղել ձախողումներից, սակայն տարբեր ուղղություններով մենք ունեցել ենք նաև հսկայական հաջողություններ։

Իսկ չգնահատել այդ հաջողությունները, նշանակում է ուրանալ պատմությունը և արժեզրկել մեր անկախությունը։ Եվ սեփական ինքնագովությամբ չէ, որ պետք է յուրաքանչյուր ժամանակահատվածի գնահատականը տրվի, այլ դրա լավագույն գնահատականը կտան պատմությունը և հետագա սերունդները։ Անցյալը ջնջել հնարավոր չէ, ինչքան էլ փորձեր արվեն։ Այսպիսի ապարդյուն փորձերի մենք արդեն հանդիպել ենք 90-ականների սկզբին:

Սակայն այն ժամանակ արագ հասկացան, որ անցյալն ամբողջությամբ մերժելով ու փնովելով ապագա չես կառուցի: Ապագան ճիշտ կառուցելու համար պետք է կարողանալ առերեսվել տարիների արդյունքում կուտակված փորձի հետ։

Եվ հանուն արդարության պետք է նշել, որ այս առումով հատկանշական է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձն Անկախության հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ։ Չնայած այն ավելի սեղմ էր, սակայն դրանում, ի հակադրություն վարչապետի ուղերձի, արժևորվում էին անկախության տարիների փորձն ու հաղթանակները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա