Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»


«Ամ­բողջ կի­նո­հան­րու­թյունն այդ գոր­ծըն­թա­ցի մեջ է». Կի­նո­յի մա­սին օրեն­քի նա­խա­գի­ծը՝ ակ­տիվ քննար­կում­նե­րում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռ 2000-ականներից, երբ «Հայֆիլմ» կինոստուդիան Հայաստանի միակ լիարժեք գործող ֆիլմարտադրող կառույցն էր, «Կինոյի մասին» օրենքներ անընդհատ մշակվել են, այդ օրենքի անհրաժեշտության մասին միշտ խոսվել է, բայց բոլոր նախաձեռնություններն այդպես էլ ավարտին երբեք չեն հասցվել: Խնդիրը հիմնականում թերություններն են եղել:

Կինոճարտարագետ, «Հայաստանի անկախ կինոգործիչների համայնք» ՀԿ (ԻՖԿԱ) հիմնադիր անդամ Սաթիկ Ստեփանյանի դիտարկումն է, որի հետ զրուցել ենք ներկայացված օրենքի նոր նախագծի, այնտեղ մատնանշված հիմնախնդիրների ու կինոյի ոլորտում առկա իրավիճակի մասին: Խոսելով նախագծի ստեղծման նախապատմության մասին՝ մեր զրուցակիցը նախ նշեց. «2019 թ. մայիսին ԻՖԿԱ-ն Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ հուշագիր կնքեց, որի նպատակը ոլորտային խնդիրները բարձրաձայնելու ու լուծումները գտնելու հարթակ ստեղծելն էր:

ԱԺ-ում «Կինոյի մասին» նախագիծ մշակելու նախաձեռնության մեկնարկից հետո կազմակերպվեցին խորհրդարանական լսումներ, բոլոր շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին տրվեցին ժամկետներ՝ «Կինոյի մասին» օրենքի նախագծի տարբերակներ ներկայացնելու համար: Օրենքի նախագծի տարբերակները, որոնք պետք է ներկայացվեին, հետագայում պետք է մեկտեղվեին, այսինքն, մշակվեին ու ներկայացվեին որպես մեկ ընդհանուր պատկերացում կինոյի ոլորտի մասին՝ օրենքի կարգավորման համատեքստում:

ԻՖԿԱ-ի կողմից գրեթե մեկ տարի առաջ ներկայացված օրենքի նախագծի տարբերակը շուրջ երկու տարի տևած աշխատանքների արդյունք է: Այդ աշխատանքն առանց որևէ ֆինանսավորման է կատարվել, պարզապես ոլորտի զարգացմանը տանող օրենք ունենալու մեծ ցանկություն կար: Ի վերջո, տարեսկզբին ԻՖԿԱ-ի և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի կողմից ստեղծված նախագծերը, որոնք ավելի ամբողջական էին, կազմակերպությունների իրավաբանների կողմից համադրվեցին և ներկայացվեցին Ազգային ժողով:

Ներկայումս քննարկման շատ կարևոր փուլ է: Այս պահին հանրային քննարկումներ են ընթանում բոլոր հոդվածների վերաբերյալ: Կարելի է ասել՝ ներկա պահին ամբողջ կինոհանրությունն այդ գործընթացի մեջ է»: Սաթիկ Ստեփանյանը հուսով է՝ նոր օրենքի նախագիծը նախորդների բախտին չի արժանանա. «Հիմա շատ աշխատանք է տարվել, քննարկումներ են եղել նաև օտարերկրացի փորձագետների, կինոգործիչների հետ: Լավ ուսումնասիրվել են նաև այլ երկրների օրենքները»:

Առանձնացնելով կինոոլորտի առաջնային հիմնախնդիրները, մեր զրուցակիցը շեշտեց, որ դրանք մատնանշվել են նաև նախագծում. «Կարող ենք առանձնացնել հարկային դաշտում բարենպաստ պայմաններ ստեղծելը: Սա առաջնահերթ և կարևոր է: Շատ հրատապ եմ համարում նաև մենաշնորհների բացակայությունն ապահովելու անհրաժեշտությունը. այսինքն, օրենքի ուժով ապահովել այնպիսի գործիքակազմ, որ կինոոլորտում մենաշնորհներ չլինեն: Կարևոր է, որ ֆինանսավորման բաշխումը ևս թափանցիկ լինի:

Нет описания.

Օրենքում կա առաջարկ նաև ազգային մարմնի կառավարման արդյունավետ ձևաչափի մասին, որը կարևոր է ու կարող է նպաստել ոլորտի զարգացմանը, կինոինդուստրիայի ոլորտում Հայաստանին գրավիչ դարձնել թե՛ դրսի կինոարտադրողների, թե՛ Հայաստանի ֆիլմարտադրողների համար»: Սաթիկ Ստեփանյանի խոսքով, այն, որ կինոն այս տարիների ընթացքում չի զարգացել, ինչ-որ տեղ պայմանավորված է օրենքի բացակայությամբ:

«Կինոն շատ թանկ արտադրություն է, և ներկա պահին կինոարտադրությունը չի կարող զարգանալ առանց համատեղ արտադրության: Իհարկե, շատ քիչ, բայց եղել են համատեղ արտադրություններ, բայց շատ մեծ դժվարություններով ու խնդիրներով է հաջողվում դրանք իրականություն դարձնել: Դրա համար օրենքն անհրաժեշտ է նաև ունենալու այնպիսի գործիքակազմ, որով հնարավոր կլինի կարգավորել արտադրողների միջև հարաբերությունները: Ըստ իս, օրենքի բացակայությունն է պատճառը, որ Հայաստան չեն գալիս համատեղ ֆիլմարտադրության համար:

Օրենքը, մեծ հաշվով, առաջադեմ մեխանիզմներով պետք է լուծի ոլորտի առաջնային խնդիրները: Իհարկե, չպետք է հեծանիվ ստեղծել: Հայաստանի նման շատ պետություններ այս ճանապարհն արդեն անցել են, և այսօր աշխարհի հետ համաչափ քայլող կինոինդուստրիա, ինչպես նաև կինոյի զարգացման տանող, համագործակցության մեջ արդարացված մեխանիզմներ, ռազմավարություն ու համոզիչ փորձ ունեն: Չեմ կարծում, որ այդ փորձը կիրառելը դատապարտելի կհամարվի Հայաստանի համար»,-ընդգծեց կինոճարտարագետը:

Ամփոփելով՝ Ս. Ստեփանյանը հավելեց. «Օրենքի նախագծի շուրջ քննարկման փուլի ավարտից հետո՝ հույս ունենանք՝ 2021 թ. նախաշեմին վերջապես կունենանք այդքան սպասված «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Երուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնի