73-ամյա Էդիսոն Արանտես Դու Նաիսմենտուն, որն ավելի հայտնի է ամբողջ աշխարհին Պելե անումոց, որոշել է ամուսնանալ: Ֆուտբոլի արքայի ընտրյալը հայտնի գործարար-կին Մարսիա Սիբելե Աոկին է, ով 25 տարի փոքր է Պելեից: Նրանք միասին են 2010 թվականից: Բրազիլական ԶԼՄ-ները գրում են, որ հարսանիքի նախապատրաստություններն ընթանում են ամբողջ թափով: Սակայն պսակադրության օրվա մասին չի հաղորդվում: Մարսիան, ինչպես ֆուտբոլի արքան է խոստ ովանել «կլինի երրորդ կինն իր կյանքում և վերջին մեծ կիրքը»: Առաջին անգամ Պելեն ամուսնացել է 1966-ին և իր առաջին կնոջ` Ռոզմերիի հետ ապրել տասնվեց տարի` ունենալով երեք զավակներ: 1994-ին Պելեն ամուսնանում է երկրրդ անգամ: Այս անգամ ամուսնությունը տևում է ընդամենը մի քանի տարի, սակայն երկրորդ կինը` Ասսիրիան, նրան երկվորյակներ է պարգևում: