Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»


«Կան ներդ­րում­ներ, որոնք ավե­լի լավ է չլի­նե­ին»․«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամռան ամիսներին Գյումրիում ներքին տուրիզմն աշխուժացել է, ինչի մասին փաստում է Գյումրիում գործող «Քաղաքային հետազոտության կենտրոն» ՀԿ ղեկավար Աշոտ Միրզոյանը: «Եթե մարտ, ապրիլ, նաև մայիս ամիսներին մտածում էինք, որ այս տարին ամբողջությամբ ձախողվել է, ապա մասնավորապես օգոստոսին մենք այլ պատկեր արձանագրեցինք: Այս ընթացքում Գյումրի են գալիս հիմնականում Երևանից, ինչպես նաև հարևան մարզերից: Այս ամենը մեզ ստիպեց հասկանալ, որ ներքին տուրիզմը գործոն է: Այցելուները շատ դեպքերում առաջին անգամ են Գյումրիում: Ավելի շատ մարդ է տեսնում Գյումրին, ինչը թույլ կտա ավելի հստակ հասկանալ, թե հատկապես ո՞ր վայրերն են նախընտրելի, ի՞նչը կսկսի ավելի լավ աշխատել մեզ մոտ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Միրզոյանը՝ շեշտելով, որ այս հանգամանքը կարևոր է քաղաքի նոր իմիջի ձևավորման տեսանկյունից:

Ինչ վերաբերում է գյուղական տուրիզմի զարգացմանը, մեր զրուցակիցը նշեց, որ այս ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում: «Մի փոքր զարգացում կա նաև այդ հատվածում: Օրինակ՝ փորձում ենք Արփի համայնքում զարգացնել տնտեսությունը, մի շարք ծրագրեր են կատարվում տարբեր ուղղություններով: Կարելի է ասել՝ փոքրիկ զբոսաշրջային հանգրվան է զարգանում, մենք էլ փորձում ենք հետաքրքիր դարձնել այդ հանգրվանը»,-ասաց նա՝ հավելելով, որ Շիրակի մարզի որոշ համայնքներում ևս նման մասնավոր նախաձեռնություններ կան: Խոսելով խնդիրների ու խոչընդոտների մասին՝ Ա. Միրզոյանը առաջնային մի քանի հարց առանձնացրեց: Դիտարկելով ենթակառուցվածքները՝ նա շեշտեց. «Այդ առումով, ընդհանուր առմամբ, մեծ փոփոխություններ դեռ չեմ նկատում: Բացի այդ, նորություն չէ, որ Գյումրի-Երևան ճանապարհը դեռևս վտանգավոր է:

Մյուս կողմից, իհարկե, որոշակի ճանապարհաշինություն կա»: Աշոտ Միրզոյանն ընդգծեց, որ մյուս կարևորագույն խնդիրը շենքերի անխնամ վիճակն է. «Խոսքը հատկապես պատմական շենքերի անխնամ վիճակի մասին է: Տարբեր պատճառներով դրանք կիսաքանդ են, որոնք ուղղակի զարմացնում են զբոսաշրջիկներին: Նրանք շվարած նայում ու ասում են՝ բայց՝ ո՞նց, ինչո՞ւ է մինչև հիմա այսպես: Եվ դժվարանում ես այդ ժամանակ ինչ-որ բան ասել: Ընդհանուր առմամբ, պատմական ժառանգության վերականգնման խնդիրները շատ լուրջ են»: Անդրադառնալով մասնավորապես Գյումրիում արված ներդրումներին, դրանց անհրաժեշտությանը, Աշոտ Միրզոյանը նկատեց. «Իհարկե, քանակական տվյալներ չեմ կարող բերել, բայց ուզում եմ սկսել նրանից, որ կան ներդրումներ, որոնք ուղղակի բացասական են ազդում քաղաքի վրա, որովհետև վերաբերում են պատմական հուշարձանների անհարիր միջամտություններին:

Բազմաթիվ խնդիրներ կան, ասեմ այսպես՝ կան ներդրումներ, որոնք ավելի լավ է չլինեին: Ավելի շատ քաղաքին, պատմական ժառանգությանն ուղղված ներդրումներ կուզենայի տեսնել: Պատմական ժառանգությունը քաղաքի դեմքն է, քաղաքի առաջին բնութագիրը: Այդ ժառանգությունը ավելի շատ պետք է ուսումնասիրել, բայց այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվում: Կուզեի ավելի շատ մտքի, գաղափարի ներդրումներ լինեին, հետազոտություններ, զարգացման պլաններ մշակվեին: Բայց հեռանկարային զարգացման պլաններ, կարծես, չեն մշակվում: Իրականում մեզ անհրաժեշտ են ներդրումներ, որոնք լրացուցիչ արժեքներ են բերելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»