Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»


Դատական համակարգը վերահսկելի դարձնելու իշխանությունների հերթական փորձերը.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծումներ են պահանջում։ Բացի տնտեսական և սոցիալական հարցերից, հանրությանը հուզող թեմաներից մեկն էլ վերաբերում է արդարադատությանը և դատական համակարգին։ Շատ է խոսվել այն մասին, թե արդարադատության համակարգի չկայացածությունն իր դերակատարությունը ևս ունեցել է, որպեսզի բնակչության շրջանում որոշակի անվստահություն ձևավորվի դատական ինստիտուտների նկատմամբ։

Տարիների ընթացքում արդարադատության ոլորտում որոշակի փոփոխություններ նախաձեռնվել են, որոնք միտված են եղել համակարգի գործունեությունը բարելավելուն, սակայն գլխավոր խնդիրը, որը մնում է չլուծված, դատական համակարգի անկախության հարցն է։ Եվ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բարենպաստ պայմաններ ստեղծվեցին դատական համակարգի ինքնուրույնությունն ու անկախությունն ապահովելու տեսանկյունից։ Մնում էր միայն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, բայց տեղի ունեցավ հակառակ գործընթացը։ Իշխանությունների քաղաքական շահերից չէր բխում անկախ դատական համակարգի առկայությունը։ Որպեսզի դատարանները վերահսկելի դարձնեն, նրանք փորձում են դատական համակարգը հնարավորինս քաղաքականացնել։

Խնդիրն այն է, որ իշխանություններին հանգիստ չի տալիս այն հանգամանքը, որ դատարանները կարող են նաև անկախ որոշումներ կայացնել, որոնք հաճո չեն իրենց քիմքին։ Այդ իսկ պատճառով էլ իշխանությունները դատական համակարգի դեմ արշավ նախաձեռնեցին՝ այն հիմնավորմամբ, թե դատավորները կապված են նախկինների հետ, և դատական համակարգից «հակահեղափոխության» փորձեր են ձեռնարկվում։ Այդպիսով, դատական համակարգի վեթթինգը բերվեց, այսպես կոչված, «հեղափոխության» օրակարգ։ Հենց այս շրջանակում են տեղավորվում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

Ինչպես գիտենք, ՍԴ-ն երկրի սահմանադրական արդարադատությունն իրականացնող բարձրագույն մարմինն է, և այս կառույցի գոյությունն արդարացվել է տարիների փորձով։ Սակայն իշխանություններին ամենից շատ անհանգստացնում է այն հանգամանքը, որ ՍԴ-ն կարող է հակասահմանադրական ճանաչել իրենց կայացրած խնդրահարույց որոշումները, որոնք չեն բխում Սահմանադրությունից։ Դրա համար էլ հորինվեց այն միֆը, թե ՍԴ-ում ճգնաժամ է հասունացել։ Եվ իշխանությունները շարժվում են ոչ թե կայացած կառույցներն ավելի կատարելագործելու, այլ քանդելու ճանապարհով։ Արդյունքում իշխող ուժը իրավական առումով խնդրահարույց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեց ՍԴ 3 դատավորներին փոխելու նպատակով:

Եվ ՍԴ-ում ստեղծվեց իրական ճգնաժամային իրավիճակ, իսկ պաշտոնից ազատված ՍԴ դատավորները դիմել են ՄԻԵԴ՝ իրենց իրավունքները վերականգնելու նպատակով։ Իրենց իսկ ստեղծած ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար իշխանությունները օրերս նախաձեռնեցին ՍԴ 3 նոր դատավորների ընտրությունը։ Եվ այս հարցում նրանց համար ամենակարևոր հարցն այն է, թե այդ թեկնածուները որքանով վերահսկելի կլինեն իրենց կողմից։

Սրանով լուծվում է նաև այն հարցը, որ Հրայր Թովմասյանը չլինի ՍԴ նախագահ։ Հաշվի առնենք նաև, որ եթե իշխանությունները հետագայում էլ տեսնեն, որ ՍԴ-ն շարունակում է ինքնուրույն որոշումներ ընդունել, ապա արդեն գործնական տեսք կտան իրենց կողմից առաջ քաշված՝ Գերագույն դատարանի ստեղծման նախաձեռնությանը, որով ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանները միավորվելու են։ Ուստի Գերագույն դատարանի ստեղծման հարցը կախված է նրանից, թե որքանով հնազանդ և վերահսկելի կլինի նոր կազմով ՍԴ-ն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը